#02 (1424) 29.03.2022 – 01.04.2022
Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի առթիվ թուրքերեն և անգլերեն հոդված է հրապարակել թուրք մտավորական, պատմագետ, ցեղասպանագետ Թաներ Աքչամը: Որոշ կրճատումներով ձեզ ենք ներկայացնում հոդվածի հայերեն տարբերակը:
Տիգրան Արմենի Ավագյանը ծնվել է 1991 թ. փետրվարի 11-ին, Երևանում: 1997-2001 թվականներին սովորել է Երևանի թիվ 66 միջնակարգ դպրոցում, այնուհետև նրանց ընտանիքը տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի նորաստեղծ շրջանի հարավային թևի Իշխանաձոր գյուղ: Հակարի գետի ափերին է փռված Իշխանաձորը. արևելյան կողմում Թովմասարի հարթությունն է, որտեղով ճանապարհը տանում էր Ջրական ու Հադրութ:
44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Մանուկյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է: 2020 թ. ձմռանը զորակոչվել է բանակ, ծառայել Արցախում: «131» մարտական դիրքի խիզախներից է, այն դիրքի, որն առաջինը վերցրեց պատերազմի ծանր հարվածները: Սարգիսը հերոսական կռիվ է տվել Ջրականի առաջնագծում և վիրավորվել պատերազմի 15-րդ օրը: Ոտքը վիրահատել են Ստեփանակերտում, ծանր վիճակում տեղափոխել Գորիս, այնուհետև Երևան: