Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#04 (1426) 11.04.2022 – 15.04.2022

ՉԿԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ

Կյանքի և մահվան սահմանաբերանին թե ինչի ականատես եղան 44-օրյա պատերազմի անմիջական մասնակիցները, ինչ հոգեցունց ապրումների միջով անցան, անհնար է բառերով նկարագրելը:

ԱՌԱՆՑ «ԵԹԵ»-ՆԵՐԻ ՈՒ «ԲԱՅՑ»-ԵՐԻ

Սիրված հեռուստատեսային և ռադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանը՝ Եգոր Գլումովը, միշտ զուգորդվում է լավ տրամադրության, հումորի և հետաքրքրաշարժ հաղորդաշարերի հետ: Նա մեզ հայտնի է «Առավոտը Շանթում», «Եփող-թափողները» հաղորդաշարերից, «Ռադիո Վան»-ի «Գլումովյան առավոտը» հեղինակային հաղորդումից:

ՊԻՏԻ ՓԱՅՓԱՅԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ

Էմիլյա Խաչիկյանը զինվորական է, ծառայում է զորամասի կապի բաժանմունքում: Նրա ամբողջ ընտանիքը՝ ամուսինը, երկու որդիները, ամուսնու եղբայրն ու քույրը 44-օրյա պատերազմը դիմավորեցին զինվորական համազգեստով:

ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁՆԻՑ

Ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանն այս տարի կդառնար 30 տարեկան: Նա ծնվել է 1992 թ. փետրվարի 21-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

ԻՄ ՏԱՆԸ ԶԻՆՎՈՐ Է ՄԵԾԱՆՈՒՄ

-Վահես վերածնվեց, ես նորից գրկեցի տղայիս,- ասում է Ստելլա Բաղդասարյանը:

ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ

Իմ ընտանիքում բժշկի մասնագիտությունը ավանդական է, պապս վիրաբույժ է, հայրս` նույնպես, մայրս սրտաբան է, քույրերս մանկաբույժ:

«ՇԱՏ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ ԵՎ ՇԱՏ ՏԱՐԻՆԵՐ՝ ԱՊՐԵԼՈՒ...»

…Ինքն իր մասին այսպես է ասել Արցախյան վերջին պատերազմում անմահացած Վարդան Ամալյանը դեռևս 11 տարեկան հասակում: Վարդանն իր անունն ստացել էր ի պատիվ Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի):