#05 (1427) 16.04.2022 – 19.04.2022
«Հակառակորդը նախաձեռնել էր մասշտաբային հարձակում: Ականանետի նշանառու, շարքային Դավիթ Ադոյանը 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ստորաբաժանման կազմում անցել է պաշտպանության: Գումարտակը ամբողջ ուժով մարտի մեջ է բռնվել՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ զրահատեխնիկայի, ավտոտեխնիկայի և անձնակազմի կորուստներ, սակայն ուժերի անհավասարության պատճառով ստիպված է եղել նահանջել դեպի «9-րդ կմ» տեղամաս, որտեղ կատարվել է վերախմբավորում։