Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#09 (1431) 11.05.2022 – 17.05.2022

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՄԱՐ ԿՐԱԿԸ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի նախօրեին «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում իրականացրել է «Հիշողության կրակ» ակցիան։

«...ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ Է, ԶՈՐՔՆ՝ ԱՆՎՏԱՆԳ»

Զրույց զորամասի հրամանատար, գնդապետ ԳԱՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ «ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ»

Արցախյան ազատամարտի ընթացքում, երբ հազարավոր քաջորդիներ մարտադաշտում էին, ստեղծվեց «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը (ԵԿՄ)։ Մեծ էր ԵԿՄ-ի դերը Արցախյան ազատամարտի տարիներին. այս կառույցի ենթակայությամբ գործող ջոկատները մարտնչեցին մինչև պատերազմի հաղթական զինադադարը։

ԵՌԱՏՈՆԸ ԱՎԱՆՈՒՄ

Երևանի Ավանի վարչական շրջանի Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիներին նվիրված Փառքի հուշահամալիրում կայացավ տոնական հանդես՝ նվիրված Եռատոնին։ Ավանի վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Սուրբ Աստվածածին մատուռի սպասավոր Տեր Հարություն քահանա Ավագյանը, ինչպես նաև ՀՀ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի անդամները նախ ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Ազատամարտիկների պուրակում տեղադրված Հայոց զինվորի Փառքի հուշարձանի մոտ։

ՆՐԱՆՔ ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ ԵՆ...

Աղձք գյուղի Փոթոյան ընտանիքի հետ ծանոթացել էի Արագածոտնի մարզի տարածքային զինկոմիսարիատում 2019 թ. դեկտեմբերի 27-ին՝ զորակոչ լուսաբանելիս։
Փոթոյանները բանակ էին ճանապարհում իրենց կրտսեր որդուն՝ Ռոմանին, ավագ որդին՝ Ռուբենն էլ արդեն բանակում էր:

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Այդպես էլ գիտեի։ Ընկանք կրակի բերանը։ Լույսը բացվելուն պես թուրքերը նկատեցին ու սկսեցին կրակել։ Իսկ էդ տհասն աննկատ չքվել էր։ Ձեռքս ընկներ՝ կգնդակահարեի։ Հազար ասի՝ սա դիրքի համար հարմար տեղ չի։ Հողն էլ քարոտ, չոր՝ մինչեւ լուսանալը հնարավոր չէր խրամատավորվել։

ԳԵՌՆԻԿԱ

«Գեռնիկան» պատկերում է տառապող մարդկանց, կենդանիներին, շինությունները, որոնք պատերազմի ու քաոսի ազդեցությամբ այլակերպվել են։ Աշխարհում ոչինչ չի փոխվել…