#19 (1441) 20.07.2022 – 26.07.2022
…Նրանք ծանոթացել են տարիներ առաջ։ Էմանուել Էզուկամը խաղում էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում, իսկ Լիլիթը լեզվի կենտրոնում հայերեն բանավոր խոսք էր ուսուցանում օտարալեզու հայաստանաբնակներին։ Ժամանակի ընթացքում էլ ձևավորվեց հայ-նիգերիական ընտանիքը, ու ծնվեցին Լիլիթի և Էմանուելի երեք զավակները։
Զորակոչը շարունակվում է… Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումներից մեկում զրուցում ենք զավակներին բանակ ճանապարհող ծնողների հետ, փորձում պարզել, թե զինծառայության հետ կապված ի՞նչ մտահոգություններ, ի՞նչ ակնկալիքներ ունեն…
Ասում են՝ եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել մեծագույն երջանկություն, նրան հավատարիմ ընկերներ է պարգեւում։
Ընդունելության քննություն՝ 1991 ստորաբաժանման կազմում ծառայության անցնելու համար։ Սա զորակոչի այլընտրանքային ծրագրերից մեկն է։
Զորամասի շարահրապարակում եռուզեռ է։ Նորակոչիկ զինվորները քայլ առ քայլ սովորում են շարային պատրաստության առայժմ ամենապարզ նորմատիվները՝ շարք կանգնել, զինվորական ճիշտ կեցվածք ընդունել, հրաման լսել ու կատարել:
44-օրյա պատերազմն իր ուժգնությամբ և ֆիզիկական ու հոգեբանական լարման աստիճանով աննախադեպ էր: Թշնամին այս պատերազմում կիրառեց լայն ու բազմազան զինանոց, որը միտված էր հնարավորինս մեծ ու ցավալի վնաս հասցնելու մեր զորքին՝ արհամարհելով Ժնևյան կոնվենցիան, որով արգելված է սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ տեսակի զենքերի կիրառումը:
Կյանքի ու մահվան, պատերազմի ու խաղաղության, ավերման ու արարման պայքարում ապրելու ու ապրեցնելու կամքը հայոց ճակատագրի, հայոց դարավոր երթի անքակտելի մասն է, անդառնալի կորուստներ կրած ընտանիքներում մանկիկների լույս աշխարհ գալը՝ հայի անկոտրում ու չընկճվող ոգու, կյանքը նորից սկսելու ու վերածննդի խորհրդանշանը։