#26 (1448) 07.09.2022 – 13.09.2022
Օրերս այցելեցինք հրետանային ուսումնական զորամաս, որտեղ հրետանային միջոցներով ուսումնամարտական խնդիր էին կատարում զինված ուժերի շարքերն ամիսներ առաջ համալրած զինվորները։ Տղաները կարճ ժամանակում արդեն հասցրել են անհրաժեշտ գիտելիքները սերտել, ինչի արդյունքում տեխնիկայի հետ առնչվելիս գործում էին արագ ու ճշգրիտ: Ծառայության առաջին մի քանի ամիսների ընթացքում նրանք հասցրել են մասնագիտական հմտություններ ձեռք բերել. իրենց ամրակցված տեխնիկայի վրա վարժանքներն այնպես վարժ ու հմուտ էին կատարում, կարծես ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա ծառայողներ լինեին:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օրերս տեղի ունեցավ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների և ակադեմիական դասընթացների 2022 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Շրջանավարտներին հանձնեցին նրանց ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։
Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (Ք.ա. 9-6-րդ դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվամբ: Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակումներ կան այն մասին, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի մաս: Դրա վառ վկայությունն է նաև Արցախում դեռևս պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը, որը տարբեր ժամանակներում, նաև այսօր, ադրբեջանցիների կողմից հետևողականորեն կերպարանափոխվում կամ ոչնչացվում է:
Օգոստոսի 4-ից 12-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Կադետների 3-րդ համաշխարհային խաղերը: Դրանց կազմակերպիչը՝ Միջազգային ռազմական մարզական խորհուրդը (CISM) 142 անդամ պետություններով, աշխարհի 2-րդ ամենամեծ մարզական կառույցն է (առաջինը միջազգային օլիմպիական կոմիտեն է): Այս կառույցի կարգախոսն է՝ «Ընկերություն սպորտի միջոցով», որի իրականացման լավագույն միջոցը խոշոր մարզական միջոցառումների անցկացումն է. տարբեր պետությունների զինվորականներ համախմբվում են մեկ միջոցառման շուրջ և իրենց ուժերը չափում ոչ թե պատերազմի դաշտում, այլ մարզական մրցահարթակներում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը վերադառնում է Արկտիկա տնտեսական, պաշտպանունակության ապահովման և արտակարգ իրավիճակների կանխման տեսանկյունից։ Արդեն սկսել ենք մի քանի խոշոր տնտեսական նախագծեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Ռուսաստանի ապագան մեծապես կապված է Արկտիկայի հետ»։
Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, Երեւանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում օրը հագեցած էր նաեւ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում զոհված երկու քաջորդիների՝ Համլետ Աշոտի Հովհաննիսյանի ու Արման Խաչատուրի Խաչատրյանի անվան դասասենյակների անվանակոչության ու բացման արարողությամբ: