#28 (1450) 21.09.2022 – 27.09.2022
Քանի՜ սերունդ է քո նվիրական տեսիլքը փայփայել իր բաղձալի երազներում, քանի հայորդու աննկուն կամքն է վանդակվել խորհրդային բանտերում, քանի ազատաբաղձ պոռթկում է ճզմել տոտալիտար ռեժիմի մամլիչը… բայց քո տենչանքը մեր հոգիներում ոչ ոք չէր կարող սպանել։ Այդ տենչանքը մեզ Ազատության հրապարակ բերեց՝ քեզ գտնելու այլեւս անկասելի կամքով, քո գոյության համար կյանքը չխնայելու պատրաստակամությամբ։
Հայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք սերնդեսերունդ։ Կորցնել-փնտրել-գտնելով մեր գոյության խորհուրդը, մեր կյանքի բովանդակ էությունը՝ հայրենիքի մեջ ու հայրենիքից դուրս։ Հայրենի՛ք, քո սերը կրակե շապիկ է, հագնում եմ՝ վառվում եմ, հանում եմ՝ մեռնում եմ. մորմոքել է գրողը: Ու հեռավոր Ավստրալիայում, Ամերիկայում կամ Հնդկաստանում ծնված-մեծացած հայը հանկարծ այնքան որոշակի ու տիրական լսել-զգացել է հայրենիքի կանչը, մայր հողի ձգողական ուժը։ Փորձել է ազատվել այդ քաղցր-հարազատ-տառապալի բեռից… ու չի կարողացել։
Մեր հրետանավորներն ադրբեջանական ագրեսիայի այս օրերին առաջնագծում աչքի են ընկել խիզախությամբ, սահմանի ամենաթեժ ուղղություններում մարտական խնդիրներ են կատարել քաջաբար: Նրանք իրենց երդմանը հավատարիմ գործել են անմնացորդ նվիրումով՝ անվարան ու առանց խուճապի մատնվելու: Թշնամու անդադար հրետակոծությունների պայմաններում, արկերի տարափի տակ, մեր զինվորներն ու սպաները ճշգրիտ խոցումներով ոչնչացրել են թշնամու մեծաթիվ կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա:
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո աշխարհի տարբեր պետություններից հնչում են դատապարտող ելույթներ, շարունակվում են գործադրվել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված դիվանագիտական ջանքեր:
2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ N մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տարոն Մհերի Գալոյանը ճշգրիտ ուղղորդելով հրետանու կրակը՝ կասեցրել է թշնամու առաջխաղացումը, կրակային աջակցություն ցուցաբերել հարևան դիրքերին: Մարտական դիրքի անձնակազմը պարբերաբար ճշգրիտ նշանացուցում է տվել հրաձգային գումարտակի ականանետային մարտկոցին՝ թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով, որի արդյունքում հետ են շպրտել հարձակվող գրոհային խմբերը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:
2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ողջ հայությունն ու միջազգային հանրությունը պարբերաբար ականատես են լինում Արցախի պատմամշակութային ժառանգության պղծմանն ու ոչնչացմանը, իսկ որոշ դեպքերում նաև դրանց, այսպես ասած, աղվանականացմանն ու այլ խեղաթյուրումների փորձերին։