#31 (1453) 12.10.2022 – 18.10.2022
Ուսումնական գումարտակում շուրջ երեք ամիս ծառայող ժամկետայիններն արդեն հասցրել են լսարանային պայմաններում բավարար գիտելիքներ ձեռք բերել զինվորական գործի վերաբերյալ և դրանք կիրառել գործնականում՝ վարժադաշտում ծավալված ուսումնական կետերում։ Օրերս եղանք սահմանամերձ զորամասերից մեկում և ուսումնական ու գործնական պարապմունքներից հետո զրուցեցինք ուսումնական գումարտակում ծառայող նորակոչիկներից մի քանիսի հետ:
Հանրապետության հարավային սահմանագոտում մարտական ուժեղացված հերթապահությունը շարունակվում է: Սահմանի այս հատվածում հակառակորդի դիրքերը մեր դիրքապահների տեսադաշտում են, և մեր տղաները ակնդետ հետևում են նրա յուրաքանչյուր շարժին:
Կուրսանտներ Լեւոն եւ Հարութ Չոբանյանները հարազատ եղբայրներ են, սահմանապահ Վերին Կարմիրաղբյուր գյուղից։
…Գառնիկը Հովհաննիսյանների ավագ որդին է: Պատրաստակամ էր, նվիրված, անչափ անկեղծ, շուտ հուզվող: Բայց խռովքն ու հուզմունքն իր մեջ էր պահում: Հետո գնում էր բնության մեջ, մտովի զրուցում ծառերի, թռչունների, ամպերի, երկնքի հետ և խաղաղված վերադառնում:
Հայրենիքի պաշտպան, հերոս զինվոր, սպա, կամավոր արտահայտությունները, որ Արցախյան ազատամարտից տարիներ անց, հարաբերական խաղաղության տարիներին, երբեմն արտաբերել ենք նաեւ պաթոսի որոշակի չափաբաժնով, այսօր այլևս պարզ ու անհերքելի առօրյա իրողություններ են: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը ձգվում ու ժամանակ առ ժամանակ ուղղակիորեն թակում է բոլորիս դռները, հուշելով. «Ես այստեղ եմ, չմոռանաք իմ մասին»:
Հարցազրույց բ/ծ փոխգնդապետ, ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետ, «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Հայկ Հարությունյանի հետ:
Տումին Արցախի հնագույն բնակավայրերից է։ Պատմագիրների հիշատակությունները և մեզ հասած հուշարձանները վկայում են, որ Դիզակի իշխանության կենտրոնն է եղել ներկայիս Հադրութի շրջանի Տումի գյուղը։ Անտառախիտ լեռներով, հանքային ջրերով, սառնորակ աղբյուրներով ու բազմաթիվ պատմական հուշարձաններով հարուստ գեղատեսիլ Տումին գտնվում է Իշխանագետի վտակ Շնաքար գետի ափին, Դիզափայտ լեռան ստորոտին։