Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#32 (1454) 19.10.2022 – 25.10.2022

ՈԳԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ Է

Հրետանային մարտկոցի անձնակազմը դաշտային պայմաններում անցկացնում է գործնական պարապմունքներ, կատարելագործում ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները, հղկվում են Դ-20 հրետանային միջոցի կառավարման, թիրախի նշանառման, անվտանգ ու ճշգրիտ կրակ վարելու մասնագիտական հմտությունները։

ՆՐԱ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԲԱՆԱԿԸ ԱՆՔՆՆԵԼԻ ԱՐԺԵՔՆԵՐ ԷԻՆ

Գնդապետ Վահագն Ասատրյանը լավ գիտեր զինվորների հետ ինչպես շփվել ու նրանց մեջ առաջնորդի և հրամանատարի որակներ սերմանել: 23 տարվա անբասիր ծառայության ընթացքում նրա ղեկավարած ստորաբաժանումները մշտապես լավագույնների շարքում էին։

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Հավաքներին ներգրավվել են պահեստազորայիններ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ ԼԻՆԵԼՆ Է

44-օրյա պատերազմի թոհուբոհի միջով անցած Արսեն Զաքարյանը ուսանում է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի երկրորդ կուրսում, կապավոր է:
-Մանկուց երազում էի զինվորական դառնալ, հորեղբայրս ու եղբայրս էլ զինվորականներ են, ինձ գրավում էր համազգեստը, ուսադիրների աստղերի փայլը… Տարիներ հետո միայն հասկացա, որ այդ փայլփլուն ուսադիրների հետևում որքան տքնանք կա, նվիրում, բազում դժվարություններ, պատասխանատվություն ու… ցավագին կորուստներ:

ԼՈՒՍԱՎՈՐ ԳՆԴԵՐԵՑԸ

Խոր աշնանային մի առավոտ էր, եղանակը ամպամած էր, մեղմ քամի էր փչում: Զինվորը բլուրների մեջտեղում տեղակայված զորամասի շարահրապարակի դիմացի կառույցում էր, որը զորամասի շտաբն էր: Այն ուներ կիսաշրջանաձև պատշգամբ, որտեղից երևում էր ամբողջ զորամասը:

ՎՐԵԺ ԵՄ ԼՈՒԾԵԼ...

Սեպտեմբերի 13-ին սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում, հակառակորդի հարձակման ժամանակ, շարքային Էդգար Բաղդասարյանը պատվով է կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ հրետանու իր հաշվարկով ոչնչացնելով թշնամու կենդանի ուժ և մարտական տեխնիկա:

ՀԵՐՈՍ ԾՆՎՈՒՄ ԵՆ

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ներխուժումը կանխելիս զոհվեց հետախույզ, հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը: