#33 (1455) 26.10.2022 – 1.11.2022
-Եթե քո հոգու խորքում ոտքի ես կանգնել, շտկել ես մեջքդ ու պատրաստ ես անել անհնարինը քո հայրենիքի հզորության համար, քեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող ընկճել: Առավել ևս, երբ կողքիդ մարտական ընկերներդ են՝ աննկուն, չպարտված տղերք, որոնց երազանքները իրենց ոգու պես ամուր են ու համարձակ,- ասում է Ավետ Սուքիասյանը: Նա քառօրյա մարտական գործողություններից վերադարձել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով, մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին:
Ինչքան պիտի սիրես Հայրենիքդ, որ մեծ ընտանիքդ թողնես, կամավոր մեկնես վարժական հավաքների։ Այս հարցի պատասխանն էի փորձում ինքս ինձ համար ձևակերպել, երբ բազմազավակ հայրիկի հետ հանդիպման էի շտապում։ Բանաձևը մեկն էր. ուրեմն ընտանիքդ ես անչափ սիրում, որի անվտանգությունն ու բարօրությունը ապահովելու համար էլ նվիրվում ես ամբողջովին։
Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանը որոշել էր բժիշկ դառնալ և ընդունվել էր Երևանի պետական բժշկական համալսարան: Սակայն հենց այդ տարիներին Արցախյան ազատամարտը նոր թափ էր հավաքում, և Արտակը կամավոր, առանց ընտանիքին տեղյակ պահելու, մեկնեց ռազմաճակատ՝ Քարվաճառի շրջան:
44-օրյա պատերազմի ժամանակ Սարուխան համայնքը երեք զինվոր զավակների կորցրեց: Կրտսեր սերժանտ Հակոբ Հարությունյանը նրանցից մեկն էր: Հակոբը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 12-ին, նրա ծնունդով Հարությունյանների օջախը խինդով ու երջանկությունով էր լցվել. երկար էին սպասել արու զավակի։
Մարդիկ կան, որ կարճատև կյանք ապրելով՝ աշխարհին թողնում են սեր ու բարություն, հույզ ու իմաստություն, գեղեցիկ ապրումներ, պայծառ գույներ… Այդ մարդիկ իրենց երկրային կյանքի ավարտից հետո էլ լույս ու բարություն են սփռում: Լևոն Մանթաշյանը նրանցից մեկն էր…
Ես գիտեմ, թե ինչպես ավարտվեց դիրքի ավագ Հայկ Հակոբյանի 20-ամյա կենսագրությունը: Գիտեմ՝ ինչ եռանդով ու պատասխանատվությամբ էր նա զինակից ընկերների հետ կառուցում դիրքն ու ինչ անձնվիրությամբ էր պաշտպանում Հայրենիքի իր բաժին սահմանն ու մարտական ընկերների կյանքը: Ես զանգել եմ Հայկի մորը, որ նա իր հիշողություններով ամբողջացնի Հայկի կերպարն իմ մտապատկերում:
Հոկտեմբերի 19-ին Կապանի Սյունիք համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, եւ դասարաններից մեկը անվանակոչվեց 44-օրյա պատերազմում զոհված մայոր Էդգար Մաթևոսյանի անվամբ։ Միջոցառմանը կրթօջախի սաները հանդես եկան գրական-երաժշտական ելույթներով, հնչեցրին ռազմահայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր։