Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (1458) 16.11.2022 – 22.11.2022

ՓՐԿԵԼ ԿՅԱՆՔԵՐ, ԱՊԱՀՈՎԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ...

Նոյեմբերի 17-ը բուժծառայողի օրն է։ Այդ առթիվ ռազմական բժշկության անցյալն ու ներկան, ոլորտի առանձնահատկությունները, զարգացման հիմնական ուղղությունները մեզ հետ զրույցում ներկայացրեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը։

«ԼԻԱՐԺԵՔ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ»

Ուսումնական փուլի ճիշտ կեսին, երբ ԶՈւ ստորաբաժանումներն ակտիվ մարզումներով, տեսական պարապմունքներով շարունակում են մարտական ու մասնագիտական պատրաստությունը, ճիշտ ժամանակն է իրականին մոտեցված գործողությունների։ Հանրապետության ամենամեծ զորավարժարանում իրենց հրանոթներով ամբողջ երկայնքով դասավորված են հրթիռահրետանային միջոցները։

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼԸ

Նոյեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ Անատոլի Զինեւիչը կդառնար 90 տարեկան։

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՌՆԵԼԸ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆ Է...»

Կառլեն ու Հայկ Հակոբյանները եղբայրներ են: Կառլենը մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ ծառայակից ընկերների հետ անառիկ պահելով իր դիրքը: Հայկը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ թշնամու գրոհը քաջաբար հետ մղելիս:

ԱՐՑԱԽԻ ՏՈՂ ԳՅՈԻՂԸ

Տողասար լեռան լանջին է գտնվում Հադրութի շրջանի գեղատեսիլ գյուղերից մեկը՝ Տողը։ Արցախի հնագույն պատմություն ունեցող գյուղերից է Տողը, որի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում։ 10-րդ դարում ունեցել է 10 հազար բնակիչ։ 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի ամենազանգվածային հրթիռակոծությունը պատերազմի սկզբից ի վեր։ Այս հարձակումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլև որոշ հարևան երկրների էներգետիկ համակարգերի վրա։ Ուկրաինական կողմի համաձայն՝ ռուսական զորքերը մոտ 100 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։