#38 (1460) 30.11.2022 – 6.12.2022
Պատերազմի օրերին ու նաև հետո հաճախ կարելի էր լսել պատմություններ զինվորի, սպայի անօրինակ սխրանքների մասին, երբեմն անհավանական թվացող պատմություններ, իսկ դրանք որքան էլ անհավանական թվան, բայց մեր անկոտրում ոգու ու հավատի ուժի մասին իրական մարդկանց իրական սխրանքների պատմություններ են։
Ապրիլյան պատերազմի սխրագործ զինվոր Անդրանիկ Զոհրաբյանը արժանացել է Արցախի հերոս կոչման: Հերոսի կարճատև, բայց փառահեղ ու հաղթական կենսագրությունը ներկայացնում է հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը:
Մենք՝ հայերս, հերոսական ժողովուրդ ենք: Կարող ենք մեր երկիրը ոսոխից պաշտպանել, հարկ եղած դեպքում՝ հերոսաբար կռվել: Ուստի, ամեն մի հայ երիտասարդ պետք է անցնի զինվորական բովով, սովորի զինվորական արվեստը, պատրաստ լինի իր ժողովրդի պատիվը պաշտպանելու:
Իշխանասարի հարավարևելյան լանջին, Հադրութ քաղաքից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է Արցախի չքնաղագույն գյուղերից մեկը՝ Վանքը, որն իր անունն ստացել է Սպիտակ Խաչ վանքի անունից։ Հադրութցիներն ու շրջակա բնակավայրերի բնակիչներն առանձնահատուկ սիրել են վանքը, որը դարձել է նրանց ամենապատվելի սրբատեղին։ Այստեղից Հադրութ քաղաքն իր շրջակա գյուղերով ասես ափիդ մեջ լինի։