Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#42 (1464) 27.12.2022 – 29.12.2022

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԱՅՈՑ ՄԵՋ

Նոր տարին ու Սուրբ Ծնունդը տարվա ամենասպասված ու սիրելի տոներն են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Բայց յուրաքանչյուր երկիր այս գեղեցիկ տոները նշելու իր առանձնահատկություններն ունի, իր ավանդույթներն ու սովորույթները։ Ըստ հայկական ավանդույթի՝ Նոր տարին անցյալի վերաիմաստավորման խորհրդանիշն է։ Հայերն այս տոնը նշել են անհիշելի ժամանակներից։

ԹԱՂԱՍԵՌ

Արցախի հարավարևելյան հատվածում, Հադրութ քաղաքից 1 կմ հեռավորության վրա, Ընկուզագետ և Պարզագետ գետերի միջև է ընկած հրաշագեղ այս գյուղը։