2022
Տաթև Ադամյանը շուրջ 15 տարի կիրառական մեխանիկա է դասավանդում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Երբ ես իմացա այդ մասին, ինձ շատ հետաքրքրեց, թե տիկին Ադամյանի կարծիքով՝ որոնք են ռազմական ուսուցչի ամենաանհրաժեշտ հատկանիշները: Տաթև Ադամյանը առանց երկար-բարակ մտածելու պատասխանեց՝ անհրաժեշտ է մինչև հոգու խորքը սիրել Հայրենիքը, բանակն ու ապագա սպաներին:
Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի շախմատային գլխավոր թիմը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբան Աննա Աստվածատուրյան Թերքոթը ծնվել է Բաքվում 1978թ.: Նրան անվանում են Բաքվի «Աննա Ֆրանկ»: Այնտեղ իրագործված հայերի ջարդերի ժամանակ Աննան 12 տարեկան է եղել. իր մանկական հիշողություններն ու զգացողություններն այդ իրադարձությունների մասին շարադրել է օրագրերում, որոնք հետագայում՝ 2012թ., տպագրվել են «Ոչ մի տեղ արտաքսման մի պատմություն» վերնագրով:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15-ին մոտակա կիրակի օրը: Վերափոխումը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, այդ իսկ պատճառով տոնվում է մեծ շուքով:
44-օրյա պատերազմի ժամանակ Կովսականի համար մղվող մարտերում հերոսաբար զոհված գեղանկարիչ Գոռ Հակոբյանի նոթատետրի գրառումներից. «Մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք գունեղ», «Հայրենասեր պիտի լինեն բոլոր ազգերը, փոքրերը ավելի քան մեծերը, մենք առավել քան մյուսները», «Ուժեղինն է աշխարհը, Հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ», «Ապրել ու կռվել այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել»:
Գտչավանքն իր յուրօրինակ ոճով և առանձնահատկություններով հայ բազմադարյան ճարտարապետության նշանավոր կոթողներից է։ Գտչավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղից հյուսիս-արևմուտք, Տողասար լեռան լանջին։