Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2022

ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏԸ՝ ԶՈՒ ԱՅՑԵՔԱՐՏ

-Ես Դանիել Էզուկամն եմ, 18 տարեկան, եկել եմ Հայոց բանակում ծառայելու: Շատ եմ սիրում մեր Հայաստանը և պատրաստ եմ պարտքս տալ հայրենիքին,- խրոխտ առոգանությամբ ասում է երիտասարդը:
Թխամորթ այս տղան Հայաստանում է ծնվել, մայրը հայ է, հայրը Նիգերիայից է: Երկար տարիներ ապրել է Սիրիայում, Քուվեյթում, վերջերս է տեղափոխվել Հայաստան:

ԱՆՊԱՐՏԵԼԻՆ...

Ծառայության ամբողջ ընթացքում, ինչպես և 44-օրյա պատերազմում բացառիկ նվիրումով, անձնուրացությամբ ու քաջությամբ աչքի ընկած, հետմահու ԱՀ «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով պարգևատրված սերժանտ, ինքնագնաց հրետանային կայանքի հրամանատար Դավիթ Յակովլևը հունիսի 18-ին կդառնար 21 տարեկան…

ՎԵՐՋԻՆ ԲԵՄԸ ՌԱԶՄԱԴԱՇՏՆ ԷՐ...

Պատերազմի օրերն էին… Համացանցում մի տեսանյութ չափազանց տպավորվել էր. զինվորը կռվի դաշտում Մհեր Մկրտչյանին՝ Ֆրունզիկին էր նմանակում՝ խաղալով «Հին օրերի երգը» ֆիլմի ամենաազդեցիկ ու հուզական դրվագներից մեկը. «Վերջացավ, վերջացավ…. ժողովուրդ, պատերազմը վերջացավ….»։

ԻՄ ԴԱՍԸՆԿԵՐԸ

Հասմիկ Բաբաջանյանը Կենտրոնական զինվորական հոսպիտալում է ծառայում: «Հայ զինվոր» հանդեսին հասցեագրված նրա նամակը հուզեց ինձ. մեկ նախադասությամբ ասած՝ նա դասընկերոջն էր «որոնել»… հետմահու:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մոսկվայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ ԱԳՆ: Ռուսական կողմը բողոք է հայտնել ԵՄ դեսպանին՝ դեպի Կալինինգրադ բեռնափոխադրումների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պատճառով։ Գործողությունը ԱԳՆ-ում որակել են թշնամական` հակազդման համապատասխան հետևանքներով:

ՆԱԵՎ՝ ԽՈՍՔԻ ՈՒԺՈՎ...

ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԼՐԱՑԱՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍ, «ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

ԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՄ

Հունիսի 21-ը բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի ծննդյան օրն է: 2010 թվականին գրողն ավարտեց իր երկրային կյանքի ուղին՝ մեզ թողնելով իր հարուստ գրական ժառանգությունն ու ճշմարիտ մտավորականի առինքնող կենսագրությունը: Գրողի ծննդյան 70-ամյակին նվիրված այս զրույցը անդրադարձ է նրա անցած ճանապարհի սրտառուչ ու անմոռաց դրվագներին: