2022
Եղբայրներ Կարեն և Արտավազդ Ասատրյանները 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայողներ էին: Ցավոք, կռվից վերադարձել է միայն Կարենը, Արտավազդը զոհվել է հերթական ծանր մարտի ժամանակ:
Զրույց Երկրապահ կամավորականների միության Երևանի կենտրոն բաժանմունքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՌՈՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ եւ աղետալի իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում, որի հետեւանքները ողբերգական եղան մեր ժողովրդի համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե եթե որևէ պետություն միջամտի Ուկրաինայում իրավիճակին եւ ռազմավարական առումով վտանգ ստեղծի Ռուսաստանի համար, կայծակնային հարվածներ կլինեն:
Հայ զինվորը պարզապես Հայրենիքի պաշտպանը չէ, այլ Հայրենիքի խորհրդանիշը, ինչպես պետական դրոշը, հիմնը, Մասիս սարը, Էջմիածինը… Այդպես եմ ես մտածում հիմա, երբ հասուն այր եմ, այդպես եմ մտածել երեկ, երբ դպրոցական տղեկ էի։
Հազարից ավելի փրկված կյանքեր, օջախների չմարած ճրագներ… Բառերով արտահայտելը հեշտ չէ, բայց առավել դժվար է պատկերացնելը, թե վերջին պատերազմի ընթացքում մեր վիրավոր զինծառայողների, կամավորականների և պահեստազորայինների այսքան կյանքեր միայն ամենածանր՝ հարավային ուղղությունում փրկած բժշկական գումարտակի անձնակազմը ինչպիսի՜ հերոսական մարտեր է վարել իր՝ բժշկական ռազմադաշտում:
Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի շրջանավարտ Զորայր Թաթիկյանը այս բանաստեղծական տողերը ձոնել է 44-օրյա պատերազմում Հայրենիքը պաշտպանելիս քաջաբար զոհված իր դասընկերոջը ու իր դպրոցի մյուս շրջանավարտներին, որոնք անմահացան, որ իրենց ընդհատված կյանքով անմահացնեն հայոց հազարամյա պատմությունը, Հայաստան Հայրենիքը, հայ ժողովրդին ու նրա ապագան: