#03 (1468) 25.01.2023 – 31.01.2023
Հայկական բանակի պատվո պահակային վաշտը ոչ միայն զինված ուժերի, այլև պետության հզորության առհավատչյան է, նրա այցեքարտը։ Չէ որ պատվո պահակախումբն է մասնակցում օտարերկրյա պետությունների ղեկավարների դիմավորման և ճանապարհման միջոցառումներին, առանց նրա մասնակցության չի նշվում պետության, բանակի համար կարևոր և ոչ մի միջոցառում։
Դիրքում հերթափոխ է։ Հագնելով զրահաբաճկոններն ու վերցնելով զենքերը՝ զինվորները շտապում են փոխարինել ընկերներին։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում է ուսանում Վաչագան Խաչատրյանը, ակադեմիական երգեցողության բաժնում։ 44 -օրյա պատերազմի թոհուբոհով է անցել, խոստովանում է՝ օր չկա, որ չմտաբերի, չհիշի պատերազմը։ Մեջը կուտակված հույզերը, ապրումները շուտով կդառնան երգ, որ կնվիրի հայրենիքը զենքով ու կյանքով պահած քաջերին։
Բարև, տղա՛ս: Այս զորակոչը քեզ համար է, վերջապես եկավ քո ժամը, քո առաքելության ժամը: Երբ լսում եմ զորակոչ բառը, անմիջապես միտքս գնում է անցյալ, հիշում եմ իմ բանակային տարիները: Հիշում եմ վերադարձս, երբ բառացիորեն փողոցում էի ապրում, քնում էի երկաթուղային կայարանի նստարաններին: Բայց լիքը երազանքներ ունեի, համարձակ նպատակներ, հավատով ու լավատեսությամբ էի նայում կյանքին:
Հայ ժողովրդի հազարամյակների պատմության ցանկացած ժամանակահատվածում Արցախ աշխարհը մասնակցել է պատմական կարևորագույն դեպքերին և իր հզոր, զորական որդիներով կարևոր հետք թողել համաշխարհային պատմության տարեգրութան մեջ: Նրանցից մեկն էլ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցն է, որն իր ուրույն տեղն ունի խորհրդային զինված ուժերի պատմության մեջ:
Ֆիզիկական պատրաստության դասային որակավորումը զինծառայողի ֆիզիկական կարողությունների բնութագրող ցուցանիշ է, որը որոշվում է ուժի, արագության, ինչպես նաև դիմացկունության բարձր ընդունակությունների արդյունքում: ՀՀ զինված ուժերում բավականին մեծ է դասային որակավորմանը մասնակցող զինծառայողների ներգրավվածությունը: Վերջիններիս կարող են շնորհվել «3-րդ կարգ», «2-րդ կարգ», «1-ին կարգ» և «Պատվավոր մարզիկ» դասային որակավորման կարգեր: Դասային որակավորման կարգ ստացած զինծառայողին տրվում են վկայական, կրծքանշան, հավելյալ վճարումներ և այդ մասին համապատասխան գրառումներ են կատարվում մարտական (հրամանատարական) պատրաստության հաշվառման մատյաններում, զինգրքույկում և զինծառայողի անձնական գործում: