#03 (1468) 25.01.2023 – 31.01.2023
Իշխանասարի վառվող թագը եւ Որոտանի խուլ հառաչը ուղեկցում է ինձ՝ որպես այս հողակտորին կապող անքակտելի կարոտ ու մինչ մահ ինձ ուղեկցող երազ, որը հասկանում եմ այն ժամանակ, երբ հողի ու քո միասնությունը հեռու չէ, երբ հասկանում եմ, որ այդ երազը կրկնվել չի կարող, եւ որ դու վաղվա հողն ես…
Հունվարի 19-ին, մեր մարտական ընկերոջ՝ Մանվել Խաչատրյանի (մականունը Ճուտ) ծննդյան օրը, այցելեցինք «Եռաբլուր»։ Հերոսի շիրմին ծաղիկներ խոնարհեցինք, խնկարկեցինք նրա և բոլոր Անմահ հերոսների հոգիների համար։ Արցախյան բոլոր պատերազմներով անցած Մանվելը կդառնար 48 տարեկան, իր աջակցությունը կբերեր հայոց բանակին, մեր երկրին, սակայն անցած տարվա սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս մարտիրոսվեց։
«Պատմությունը մեզ շատ փաստերով ցույց է տալիս, որ նվաճող ազգերի ահավոր հորձանքները գալիս ընդհարվում էին Ղարաբաղի լեռնաստանին, փշրվում էին և ետ էին դառնում։ Առանց Ղարաբաղի լեռնաստանի անհնարին է երևակայել Հայաստանի սրտի՝ այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը հյուսիսային և արևելյան տափաստաններից։ Բացի դրանից, մենք տեղեկություններ ունենք, որ երբ Արարատյան երկիրը հարձակման էր ենթարկվում արևմուտքից և հարավից (օրինակ՝ օսմանցիներից), նրա բնակիչները պաշտպանություն էին գտնում, թողնելով իրենց գյուղերն ու տեղափոխվելով Ղարաբաղի լեռնային ամուր տեղերը։ Այնպես որ՝ Ղարաբաղը ոչ միայն իր սահմաններին մոտիկ գտնվող տեղերի, այլև Հայաստանի նույնիսկ հեռավոր կողմերի համար էլ պահապան միջնաբերդի դեր էր կատարում։ Դժբախտության մատնված հայ մարդը գիտեր, որ վերջին ապաստան կարող է գտնել Ղարաբաղի թանձրախիտ անտառների մեջ»։
Արեւմուտքը Ռուսաստանի դեմ ոչ թե հիբրիդային, այլ գրեթե իրական պատերազմ է մղում, որին նրանք վաղուց էին պատրաստվում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում բանակցություններից, սակայն որքան երկար է Արեւմուտքը ձգձգում դրանք, այնքան ավելի դժվար կլինի հակամարտության լուծում գտնելը։