Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#05 (1470) 08.02.2023 – 14.02.2023

ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸ

Ստալինգրադի ճակատամարտը, որն սկսվեց 1942 թ. հուլիսի 17-ին և ավարտվեց 1943 թ. փետրվարի 2-ին, հիրավի բեկումնային էր։ Այստեղ շրջապատվեց և լիովին ջախջախվեց ֆաշիստական 330 հազարանոց խմբավորումը՝ ֆելդմարշալ Պաուլյուսի հրամանատարությամբ։ Հաղթանակը սասանեց ֆաշիստական Գերմանիայի հիմքերը, խափանեց Թուրքիայի և Ճապոնիայի կողմից ԽՍՀՄ-ի նկատմամբ գործողությունների ծրագրերը, ոգեշնչեց ինչպես դաշնակից երկրներին, այնպես էլ ֆաշիզմի դեմ ընդհատակյա ու պարտիզանական պայքար մղող ուժերին։

ՍՊՈՐՏՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Զորամասում սպորտմասսայական միջոցառումները նախատեսված են օրվա կարգացուցակով և իրականացվում են հանգստյան և տոն օրերին 3 ժամ, իսկ մնացած օրերին (շաբաթական երեք անգամ)` 2 անգամ 1 ժամով՝ նպաստելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խթանմանը, զինվորականների, նրանց ընտանիքների մշակութային ժամանցի կազմակերպմանը և քաղաքացիական բնակչության հետ կապերի ամրապնդմանը:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Եվրոպան ռուսական դիզվառելիքի եւ այլ նավթամթերքների նկատմամբ արգելք է սահմանել` համաձայնեցված 100 դոլար գնի սահմանաչափով: Ավելի վաղ ռուսական նավթի մեկ բարելի դիմաց սահմանվել էր 60 դոլար սահմանաչափ, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերին: Արգելքը նախատեսում է 55-օրյա արտոնյալ ժամկետ լցանավերի վրա արդեն բեռնված դիզելային վառելիքի համար։

ՊԱՏՎՈ ԴՐՈՇԸ՝ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։