Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#07 (1472) 22.02.2023 – 28.02.2023

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ

Զինված ուժերում շուտով կմեկնարկի ատեստավորման համալիր գործընթացը, որը արհեստավարժ բանակի ձևավորման կարևոր նախապայմաններից է: Ատեստավորմանը գերազանց ներկայանալու համար զորքերում սկսվել են մարզումները, տեսական, գործնական, ֆիզիկական և կրակային միջոցառումները:

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնել պայմանագրային զինծառայության։

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

«Հայ զինվորի» հյուրասրահում ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին է:

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՍԿՍՎԵԼ ԵՆ

Այս օրերին ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումները ծանուցագրեր են ուղարկում պահեստազորում հաշվառված շարքային և սպայական կազմին՝ գարնանը մեկնարկող քսանհինգօրյա վարժական հավաքներին մասնակցելու համար։

ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Մանկավարժ Աննա Հովնանյանի երկու որդիները՝ Նարեկն ու Տիգրանը, անցել են պատերազմների միջով։
-Երբ հետադարձ հայացք եմ ձգում, մտածում եմ՝ ինչպես ապրեցինք այս ամենը… Ապրեցի՞նք արդյոք, հարցրեք պատերազմում որդիներ, հայրեր, ամուսիններ ունեցողներին, հարցրեք որդիներ կորցրած մայրերին, ամուսին կորցրած կնոջը, հորը կորցրած փոքրիկին…

ԵՐԲ ԳՐԻՉԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԶԵՆՔ

Արցախյան ազատագրական պայքարում հայ զինվորը մեկ անգամ ևս ապացուցեց իր քաջության, խիզախության, դիմացկունության, զինվորական հնարամտության ու հայրենասիրության անկրկնելիությունը։ Այսօր, փորձելով վերարժևորել ազատության ու անկախության համար մղված պայքարում ծնունդ առած հայոց բանակի կազմավորման ու զարգացման երեք տասնամյակից ավելի տարիների պատմությունը, անհրաժեշտաբար վերապրում ենք մեր այդ դժվարին տարիներին ձեռք բերված նվաճումներն ու հաղթանակները։

ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ԵՍ ԴՈՒ

Բարև, զինվո՛ր: Բարև, եղբա՛յրս: Նույնիսկ սիրած աղջկան նամակ գրելիս այսպես չեմ հուզվել, այսպիսի պատասխանատվությամբ չեմ հավաքել մտքերս: Որովհետև ես գրում եմ իմ երկրի ամենակարևոր մարդուն: