#09 (1474) 08.03.2023 – 14.03.2023
Օրերս պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքների ժամանակ ԶՈՒ ՊԳՎ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության սպաների, ինչպես նաև զորամիավորման համապատասխան ծառայությունների աջակցությամբ զորամասերում անցկացվեցին մարզական միջոցառումներ բազկամարտ, կշռաքարերի բարձրացում, դանակի նետում, պարանի ձգում, շախմատ ու շաշկի մարզաձևերից:
Տեսանյութը փոխգնդապետ Արտուշ Բալյանի մասին է: Զինվորական լեզվով՝ այս պատմությանը մարտական ուղի են ասում: Ես գերադասում եմ «կյանքի հետագիծ» արտահայտությունը: Թերևս սկսենք 80-ականներից, երբ Չարենցավանի Կենտրոնաձույլ գործարանում աշխատող Արտուշ Բալյանը համախոհների հետ գիշերները թաքուն նռնակների, ականների, ականանետների և այլ զենքերի համար ձուլվածքներ էր պատրաստում:
Ք.ա. առաջին հազարամյակում, երբ հզորացավ Վանի թագավորությունը, այս պետության թագավորներն սկսեցին նվաճողական արշավանքները և իրենց գերիշխանությունը հաստատեցին նաև Վանից շատ հեռու: Իրենց նվաճողական արշավանքների մասին թագավորները նաև սեպագիր արձանագրություններ էին թողնում, որոնց մի մասը մեզ է հասել և այժմ լավագույն վկայությունն են այդ շրջանի պատմության մասին: