Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (1477) 29.03.2023 – 04.04.2023

ՄԱՍՆԱԿՑԵԼ ՈՉ ԹԵ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՈՎ

Հանրապետությունում շարունակվում են քսանհինգօրյա վարժական հավաքները, որոնց նպատակն անփոփոխ է՝ բարձրացնել պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական պատրաստության մակարդակն ու մասնագիտական ներուժը:

ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԳԻՐԸ

Ապրիլի 1-ին «Հայ զինվոր» հանդեսը դարձավ 30 տարեկան և այսօր արդեն 1477-րդ անգամ թակում է ընթերցողի դուռը, զրուցում նրա հետ, պատմում մեր հաղթանակների ու ձեռքբերումների, մեր դժվարությունների ու խնդիրների մասին:

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում միջանկյալ ստուգումներ են. քննություններից առաջ ստուգվում են կուրսանտների գիտելիքները տարբեր առարկաներից, մասնագիտական հմտություններն ու կարողությունները։

ՎՍՏԱՀ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ

Սահմանամերձ գյուղի բնակիչ պայմանագրային Արման Լալայանը երբեք չի մոռանա 90-ականներին գյուղի պարբերական հրետակոծությունները:

ԻՄ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ ՆԱՄԱԿՆԵՐ ԵՆ ՀՈՐՍ

Զրույց արձակագիր ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ

ՀՀ նախագահի հրամանագրով եւ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մարտի 28-ի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված կոտայքցի զինծառայողների հետմահու պարգեւատրման արարողությունն էր։

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Հազարամյակների ընդգրկում և բազմազան գործառություն ունեցող հայ ճարտարապետության անհամար հուշարձանների շարքում իրենց ուրույն տեղն ունեն կամուրջները։