Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#17 (1482) 03.05.2023 – 09.05.2023

ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ

Երևանում վերջերս կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկները հրաշալի հանդես եկան. 4 չեմպիոն, 12 ոսկե մեդալ: Արդյունքում՝ Հայաստանը դարձավ առաջնության թիմային հաղթողը:

ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Ավիացիան այն ոլորտներից է, որտեղ ամենից առաջ պահանջվում են բացարձակ առողջություն, սուր տեսողություն, լսողություն, արագ կողմնորոշվելու և հավասարակշռված գործելու հմտություններ: Այս որակները և մի շարք այլ չափանիշներ ներառված են այն ցանկում, որոնք պետք է ունենա և բավարարի երկնային ճախրանքի ձգտող յուրաքանչյուր ոք։ Պահանջները հատկապես խիստ են, երբ խոսքը ռազմական ավիացիայի մասին է. չէ՞ որ նրանց է վստահվում երկրի օդային սահմանների պաշտպանությունը։

ՎԵՐԸՆՁՅՈՒՂՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Գյումրեցի Արամ Թերզյանին շատերը կհիշեն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նա Ռուսաստանից վերադարձավ ու գնաց առաջնագիծ:

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

Ապրիլի 28-ին Մեծ հայրենականի հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և Առաջընթաց» (Наследие и Прогресс) հիմնադրամի եւ ՀՀ վետերանների միավորման հետ համատեղ կազմակերպվել էր հանդիպում պատերազմի վետերանների հետ:

ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Սահմանին ծնված-մեծացած Ատոմ Հայրապետյանը վաշտի հրամանատար է, կապիտան: Նա դեռ փոքրուց մեծ սեր է տածել զինվորական գործի հանդեպ: Հորեղբայրը, որ դպրոցի զինղեկն էր, նրա մեջ տեսնում էր զինվորականին անհրաժեշտ բոլոր հատկանիշները և ասում, որ նրանից անկասկած լավ զինվորական դուրս կգա: Ատոմը սկզբում ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող, այնուհետև, մասնակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համապատասխան դասընթացներին, վերադարձել է սահման և որպես դասակի հրամանատար շարունակել հայրենի եզերքի պաշտպանությունը՝ հասնելով վաշտի հրամանատարի պաշտոնին:

ՀՀ ԶՈՒ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

2023 թվականի ապրիլի 25-28-ը Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացավ ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի առաջնության եզրափակիչ փուլը: Ինչպես և սպասվում էր, այն անցավ անզիջում պայքարում. մասնակիցները դրսևորեցին բարձր կամային հատկանիշներ՝ լավագույնը ճանաչվելու համար:

ԴԱՀԼԻՃՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ

Ապրիլի 29-ին Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ Պարի միջազգային օրվան նվիրված տոնական ցերեկույթ՝ «Տաթև» հանրակրթական դպրոցի (հիմնադիր՝ Աշոտ Ասլիբեկյան) սաների մասնակցությամբ։ Համերգն սկսվեց կրթօջախի օրհներգով, որը կատարեցին դպրոցականները։