#19 (1484) 17.05.2023 – 23.05.2023
Սկսենք Րաֆֆու մասին Հովհ. Թումանյանի խոսքով, որն ասվել է մեծ գրողի գերեզմանի վրա, 1913-ին. «Անմահ հոգի, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը…»։
Արտաքին վտանգի անընդհատ աճող սպառնալիքը դարեր շարունակ արցախահայերին ստիպել է կառուցել ամրոցներ, բերդեր ոչ միայն սահմանամերձ հատվածներում, այլև խորքերում՝ ամրապնդելով կենտրոնական ռազմավարական հանգույցները։ Ահա այսպիսի ամրություններից է Խոխանաբերդը։
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ամենամեծն էր 8 շրջաններից։ Ընդհանուր տարածքը կազմում էր 3376 քառ. կմ։ Արևմուտքում Քաշաթաղը սահմանակից էր Հայաստանի Հանրապետությանը, հարավում Արաքս գետով անցնում էր Իրանի հետ պետական սահմանը։ Մարզկենտրոնը Բերձոր քաղաքն էր, որ հիմնադրվել էր հայկական հին բնակավայրերի տեղում։ Տարածքով հոսում է Աղավնո գետը։