#20 (1485) 24.05.2023 – 30.05.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունն ընդլայնելու ծրագրերի մասին՝ Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու համար։ Բլինքենի կարծիքով՝ Չինաստանն այժմ ամենալուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերն է։ Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության և պատրաստ է զարգացնել հարաբերությունները առաջնահերթ բնագավառներում։
Մայիսի 19-ին տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթած «ԶՈՐԱՑ» հարթակի շնորհանդեսը։ «ԶՈՐԱՑ»-ը հայրենիքի ազատագրման ու պաշտպանության համար մղված պատերազմներում զոհված մարտիկների շիրիմների տեղադրության բացահայտման համար նախատեսված հարթակ է, որը պարունակում է շիրիմների քարտեզներ, կենսագրական և արխիվային նյութեր մարտիկների ու պատերազմի ընթացքի մասին։