#24 (1489) 21.06.2023 – 27.06.2023
Հատուկ նշանակության ընտրանին դուրս է եկել քառօրյա արշավի։ Երթուղին սովորական չէ. պետք է անցնեն լեռներով, գիշերեն անտառներում, գոյատևեն ինչպես կարող են։ Սա հետախույզների կենսակերպն է։ Արշավի չորրորդ օրը վերադառնում են առանց դժվարությունների, առանց հոգնածության: Խումբը կատարել է այն, ինչ պահանջվում էր՝ կողմնորոշում տեղանքում և գոյատևում։ Հաջորդիվ կրակային վարժությունն է։
Պատերազմի օրերին ռազմական բժիշկների կողքին քաղաքացիական բուժծառայողներ էին կանգնած։ Վիրավորների հոսքը մեծ էր, ու սպիտակ բանակի մարտիկները փրկում, կյանք էին վերադարձնում հայրենիքի համար կյանքը չխնայող տղերքին, առաջին բուժօգնությունը, վիրահատությունները հաճախ կատարվում էին չմարող կրակի տարափի տակ, պայթյունների ներքո…
Տունը Պառավաքարում է, գյուղի միջնամասում: Կարմիր է, երկհարկանի, տուֆ քարով շարված: Օրը ամպամած է, բայց թվում է՝ տնից ջերմություն է տարածվում:
Արցախի Մարտակերտի շրջանում, Մռավ լեռան անտառապատ լանջին գտնվում է հայկական ճարտարապետության անզուգական կոթողներից մեկը՝ Եղիշե Առաքյալի վանքը։
Ռուսաստանը նավթամթերքների մատակարարումները վերաուղղել է Թուրքիա, Աֆրիկայի և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ։
Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է, հայոց ազգային ճարտարապետական գիտության հայրը։ Որքան էլ տարողունակ՝ այս բնութագրումները, այնուամենայնիվ, բավարար չեն առավել խորությամբ հասկանալու և գնահատելու այն գործի դերն ու նշանակությունը, որն ստանձնեց և անձնվիրաբար կատարեց այս սքանչելի հայը։