Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#32 (1497) 16.08.2023 – 22.08.2023

ՀԱՅՔ

Հայերը սիրել են իրենց հայրենիքի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Վանա լիճը, այն անվանել ծով եւ բազմաթիվ ավանդազրույցներ հյուսել նրա շուրջ։ Դրանցից մեկն այս է. լճի հատակում կա մի քարայր, որը կոչվում է Հայժ։ Այդտեղ հանգրվանում են բոլոր հայ դյուցազունների ոգիները, որոնք հսկում են քարայրում գտնվող մի հսկա ոսկե ձուլակտոր։ Այն կշռում է չորս հարյուր հազար ձիաբեռ եւ պատկանում է բոլոր աղքատներին։

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ

Հայրենական մեծ պատերազմի փայլուն դրվագներից է Դոնբասի համար մղված ճակատամարտը։ Այս գործողության նպատակն էր խորհրդային զորքերի առաջխաղացումը մինչև 300 կմ, որի արդյունքում պետք է ազատագրվեր Դոնբասը (ներառյալ Դոնեցկ, Տագանրոգ, Մարիուպոլ քաղաքները) և ճանապարհ ազատվեր դեպի Դնեպր։