#33 (1498) 23.08.2023 – 29.08.2023
Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Շենավան գյուղից շատերը մասնակցեցին Արցախյան 44-օրյա պատերազմին: Շենավանցիներից Լևոն Գագիկի Եղիազարյանն ու Մանուկ Սամվելի Իսախանյանը մարտիրոսվեցին քառասունչորսօրյա պատերազմում, իսկ Ռուսլան Վալտերի Թովմասյանը հերոսաբար ընկավ 2022 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած ագրեսիայի ժամանակ Իշխանասարի համար մղված մարտերում։
1993 թվականին Սինգապուրի ավիացուցահանդեսում ռուսական ինքնաթիռները ներկայացնելու համար, որպես շարքային ռադիոտեխնիկ, գործուղվում է Ռոլան Մարտիրոսովը։ Սակայն արևմտյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն իսկույն հասկանում են, որ Մարտիրոսովը ամենևին էլ սովորական ռադիոտեխնիկ չէ։ Նա հայազգի ավիակոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովն էր։
Հրամանատարության բնութագրմամբ՝ ժամկետային զինծառայող Վլադ Մարգարյանը կարգապահ, պարտաճանաչ, աշխատասեր ու խելացի զինվոր է: Եռանդուն է, նախաձեռնող, հանձնարարությունները կատարում է անթերի: Մասնակցում է զորամասի մշակութային միջոցառումներին, կիթառ է նվագում: Նա լավ օրինակ է զինակից ընկերների համար իր շիտակ, հանդուրժող, հավասարակշիռ բնավորությամբ, բարությամբ, ընկերներին օգնելու պատրաստակամությամբ, խիզախությամբ ու հայրենասիրությամբ: