#42 (1507) 14.11.2023 – 21.11.2023
Ավագ լեյտենանտ Սոնա Եղիազարյանն արդեն ինը տարուց ավելի է, ինչ զինված ուժերում է։ Սկսել է շարքայինից, այնուհետև ավարտել է հինգամսյա սպայական դասընթացները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և սահմանապահ զորամասում ծառայության անցել որպես հրետանային դասակի հրամանատար։
Զորամասի հրամանատարի բնութագրմամբ՝ փոխգնդապետ Վիգեն Ասրյանը զորամասի լավագույն սպաներից է, որը, ինչպես և սպասվում էր, բարձր գնահատականներով է հանձնել ատեստավորման քննությունները, և նրա փորձն ու ծառայողական կենսագրությունը օրինակելի են ծառայակիցների ու ենթակա անձնակազմի համար:
Զինվորական ծառայությունը նախկինում ընկալվում էր զուտ որպես տղամարդկային զբաղմունք, տղամարդկային տիրույթ, ու կանանց մուտքն այս տարածք սվիններով էր ընդունվում:
Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ինչպես շատ հայոց մեծեր, կյանքի մայրամուտին հոգեկան պահանջ է զգացել իր անցած ճանապարհի մասին կիսվելու հարազատ ժողովրդի հետ, գրի առնելու իր հուշերը։ Եվ գրի է առել, բայց ընդամենը… 4 էջ։ Հուշագրությունը, որ վերնագրել էր «Կյանքիս հիմնական պահերը», փաստորեն, մնացել է կիսատ։
Հայ-լեհական բարեկամությունն ու մշակութային կապերը դարերի պատմություն ունեն։ Լեհաստանի հայ գաղթօջախը բացառիկ կարևոր դեր է խաղացել երկրի հասարակական-տնտեսական ու մշակութային կյանքում։ Հայերին բազմաթիվ արտոնություններ են տրվել Լեհաստանում, ունեցել են մեծ հեղինակություն։ Հայ զորախմբերը լեհական բանակի կողքին հերոսաբար կռվել են Լեհաստանի թշնամիների դեմ։
«Կարինեն գաղափարապես հզոր, կայացած անձնավորություն է, հայրենիքի նվիրյալ, որ հանուն հայրենիքի պատրաստ է ամեն ինչի: Ծառայության է անցել իր երկրին ուժերը ներածի չափով օգտակար լինելու համար: Նրան երբեք պարապ չեք տեսնի, անընդմեջ աշխատում է՝ ձգտելով կատարելության: Լավ մարդ է եւ լավ զինվորական,- այսպես է Կարինեին բնութագրում ընկերուհին՝ Արմինեն»: