#43 (1508) 22.11.2023 – 29.11.2023
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվեց գումարտակի դաշտային վարժանք՝ մարտավարական տարբեր դրվագների խաղարկմամբ: Վարժանքի հիմնական նպատակը անձնակազմի մարտավարական գիտելիքների մակարդակը բարձրացնելն էր, անհատական վարպետությունը կատարելագործելը:
Ավագ սպա, փոխգնդապետ Սերգեյ Մայիլյանը ներգրավված է ներկայումս զորքերում ընթացող ատեստավորման քննական հանձնաժողովում։ Փորձառու սպան վերջերս ինքն էլ է ատեստավորվել՝ արձանագրելով ամենաբարձր ցուցանիշները. «գերազանց» է հանձնել բոլոր չորս քննությունները։ Փոխգնդապետ Մայիլյանը ձեռնամարտի մասնագետ է:
ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի և զորամիավորման հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ ոլորապտույտ ճանապարհով բարձրանում ենք բարձրադիր մարտական հենակետերից մեկը։ Ողջունելով մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին՝ Տեր Մովսեսը կարդում է «Տերունական» աղոթքը, մաղթում, որ Աստծո զորակցությունն անպակաս լինի նրանցից…
Վարդանը վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 13-ին։ Զրույցը երկար չտևեց. գուցե ծնողական պարզ, միևնույն ժամանակ զորավոր օրհնության կարիքն էր ունեցել, որովհետև բարձունքն ինչ գնով էլ լիներ՝ պիտի ազատագրվեր, իսկ բարձունքն անգին էր։