#44 (1509) 27.11.2023 – 01.12.2023
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ուսումնական ծրագրով նախատեսված տարբեր պարապմունքներ են անցկացվում: Ապագա սպաների պատրաստության կարևոր և պարտադիր մասն է նաև օդադեսանտային պատրաստությունը: Օրերս ակադեմիայի հատուկ նշանակության և հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ սովորող երկրորդ կուրսի կուրսանտներն իրենց հերթական, ուսումնական ծրագրով նախատեսված ամփոփիչ անկարգելային թռիչքներն իրականացրին:
Հայաստանյան լավագույն կրթօջախներից մեկում ենք՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որտեղ ուսումնառության համար ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող գերազանց պայմաններ: Այստեղ հանրակրթական ավագ դպրոցի ծրագրով նախատեսված բոլոր առարկաներին զուգահեռ ուսուցանվում է նաեւ ռազմագիտական 9 առարկա։
Վարժարանում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները անցկացնում են հերթական մասնագիտական պարապմունքը, բարելավում հմտությունները, անում առավելագույնը՝ առաջիկա ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու համար։
Եգիպտական հողի վրա հաստատված առաջին հայի մասին եղած տեղեկությունը վերաբերում է մ.թ.ա. I դարին: Հռոմեական Սալլյուստոս պատմիչը, որը երկար տարիներ կառավարել է Եգիպտոսը, (Salluste մ.թ.ա. 86-35 թթ. Jugurtha գրքում), գրում է, որ Եգիպտոսում շատ հայեր են ապրում և իշխող դիրք ունեն։
Եգիպտոսի պատմական Թեբե քաղաքում III դարից մեզ է հասել Խոսրով անունով մի հայի տապանաքար հետևյալ հունարեն արձանագրությամբ. «Խոսրով, հայ տեսնելով զարմացա»։