2023
2023 թվականին իրականացավ Արման Կոմշույանի նվիրական երազանքը. նա դարձավ հայկական բանակի սպա՝ ստանձնելով դասակի հրամանատարի պաշտոնը։
Զինվորական ծառայությունը նախկինում ընկալվում էր զուտ որպես տղամարդկային տիրույթ, ու կանանց մուտքն այդ տարածք սվիններով էր ընդունվում։ Ժամանակի հետ կոտրվում են քարացած կարծրատիպերը, ավելին՝ այսօր աշխարհում այնպիսի երկրներ կան, որտեղ զինվորական ծառայությունը պարտադիր է ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց համար։
44-օրյա պատերազմում հայրենիքը հերոսաբար պաշտպանելու համար ժամկետային զինծառայող Խաչիկ Պողոսյանը հետմահու արժանացել է «Մարտկան խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Երբ սկսվեց մարտը, որն սկզբում դանդաղ էր ընթանում, Ռուբենն զգաց, որ ինքը չի կարող հենց այնպես կանգնած մնալ, որ անհրաժեշտ է մի բան անել, ինչ-որ կերպ գործել։ Սակայն անօգնական, շփոթմունքից կարծես կաթվածահար, կատաղի ցասումից լարված` չգիտեր, ինչպես թոթափեր լարվածությունը:
Ավետարանոցը Արցախի ամենահին ու ամենանշանավոր բնակավայրերից է, եղել է մելիքանիստ կենտրոն: Գրավոր աղբյուրներում հիշատակվում է XVII դարից, թեև գյուղում եղած պատմական հուշարձանները շատ ավելի հին են։
Սեպտեմբերի 1-ին, ինչպես հանրապետության բոլոր կրթօջախներում, այնպես էլ ռազմաուսումնական հաստատություններում, մեկնարկել է նոր ուսումնական տարին: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիսավոր միտինգով և զինվորական կարգով ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: