2023
Հունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում անցկացվեց համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով։
Օրերս ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանի օրհնությամբ եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական օժանդակությամբ ռազմական ոստիկանության զինծառայողները Սուրբ Տրդատ Մեծ թագավորի, Աշխեն թագուհու, Խոսրովդուխտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի Վիրապից ելնելու տոների կապակցությամբ գնդերեց տեր Վարազդատ քահանա Նաջարյանի առաջնորդությամբ ուխտագնացության մեկնեցին Որոտնավանք, որտեղ պատարագ մատուցվեց, եւ զինծառայողները սուրբ հաղորդություն ճաշակեցին:
Թալիշն Արցախի հյուսիսային դարպասն է, ամենամեծ գյուղերից մեկը։ Իր պատմության ընթացքում մի քանի անգամ ավերվել է, սակայն ամեն անգամ վերականգնվել է նվիրյալ թալիշցիների շնորհիվ։
…Ասատրյանների տանն ամեն օր Հենրիկի կատարումներն են հնչում…թևածում են օդում, միաձուլվում կարոտին, թախիծին, հպարտությանն ու բարձրանում երկինք…
Կուրսկի ճակատամարտը ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի, այլև Երկրորդ աշխարհամարտի խոշորագույն ճակատամարտերից էր։ Այն տևեց 50 օր՝ 1943 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 23-ը, և համարվում էր Մոսկվայի և Ստալինգրադի ճակատամարտերի տրամաբանական շարունակությունը, որը բեկումնային նշանակություն ունեցավ, քանի որ խորհրդային զորքերի՝ հյուսիսից հարավ ձգվող մոտ 2000 կմ ճակատի երկայնքով գտնվող բոլոր զորամիավորումները հարձակման անցան, և ֆաշիստական Գերմանիայի կայծակնային պատերազմի՝ «բլիցկրիգի» պլանը վերջնականապես տապալվեց։
Ռնդամալցի-ջրառատցի Գագիկ Մարտիրոսյանը կամ ինչպես ծանոթներն են կոչում՝ Մարտկի Կիրակոսի Էդոն, բանակ է ճանապարհում իր անվանակից թոռանը։