2023
Ընտանիքը փոխադարձ սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, ինչի հենքի վրա էլ խարսխվում է հասարակությունը։ Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր եւ ամրակուռ ընտանիքներ, որտեղ ամեն մեկի ես-ը դառնում է համընդհանուր մենք:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջին շահառուները գործնական ակտիվ պարապմունքներով ու դասերով շարունակում են ամրապնդել մասնագիտական կարողություններն ու հմտությունները: Անցած ամիսների ընթացքում ձեռք բերելով մասնագիտական անհրաժեշտ հմտություններն ու պահանջվող որակները՝ նրանք շուտով կամփոփեն ուսումնառությունն ու որպես կայացած զինվորականներ կստանձնեն մեր երկրի պաշտպանության առաքելությունը:
Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը փայլուն հաղթանակ գրանցեց։ Դավիթը պոկեց 172 կգ, հրեց 205 կգ և երկամարտի 377 կգ-ով երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ միաժամանակ նվաճելով երեք ոսկե մեդալ առանձին մրցաձևերում և երկամարտում։ Ոսկե մեդալակիր մարզիկը ելույթից հետո հայտարարեց. «Իմ հաղթանակը նվիրում եմ մեր հայ զինվորներին՝ թող միշտ ամո՛ւր լինեն»։
Կոմիտասը հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, երաժշտագետ, խմբավար, երգիչ, բանահավաք, մանկավարժ։ Հանրագիտարանային այս ձևակերպումները կարիք ունեն քիչ թե շատ մանրամասն մեկնաբանության։
Արցախի անվտանգությունն ու ժողովրդի անդորրը պահպանելու, թշնամիների ասպատակություններից պաշտպանվելու նպատակով Արցախի մելիքները լեռնային անմատչելի ծերպերում, բարձրադիր վայրերում, գետերի, դրանց վտակների ափերին, տափարակ ու բարեբեր դաշտերում դարերի ընթացքում կառուցել են հարյուրավոր ամրոցներ, բերդեր: Այդպիսի ամրակուռ կառույցներից է Գյուլիստանի նշանավոր բերդ-ամրոցը։
Զինծառայողների գեղագիտական մակարդակը բարձրացնելու, մշակութային կյանքն աշխուժացնելու, արվեստագետ զինծառայողներին ստեղծագործելու հնարավորություն ընձեռելու նպատակով 2023 թվականի մարտի 20-ից մայիսի 25-ը զինված ուժերում անցկացվել է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթ-ստուգատես «Սպարապետ» թեմայով: Միջոցառումը կազմակերպել և աշխատանքները համակարգել է ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչությունը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունն ընդլայնելու ծրագրերի մասին՝ Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու համար։ Բլինքենի կարծիքով՝ Չինաստանն այժմ ամենալուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերն է։ Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության և պատրաստ է զարգացնել հարաբերությունները առաջնահերթ բնագավառներում։