2023
Զինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։
-Երբ ինձ ասում էին, որ երեխան շատ բան կփոխի, չէի հավատում. ի՞նչը պետք է փոխվեր… Մեր երբեմնի լուսավոր տան ջերմ պատերն ասես սառել էին Գևորգիցս հետո… Ուրախությունը թողել-գնացել էր մեր տնից։
-Հաճախ են աղջիկներն ասում՝ սիրում եմ զինվորական համազգեստը… Միայն համազգեստը սիրելով, բնականաբար, զինվորական չես կարող դառնալ. սպայական փայլուն ուսադիրների հետեւում ամեն ինչ չէ, որ փայլուն ու հարթ է՝ զինվորականի մասնագիտությունը դժվարին, բայց պատվաբեր առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ սեր ու նվիրում:
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունն ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ և հուշագրի ստորագրմամբ: Սկզբնապես այն կոչվել է Բանակի հոգևոր ծառայություն:
Գևորգ Նալբանդյանի ծննդյան թվականն անհայտ է, միայն գիտենք, որ ծնվել է Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում։ Մեծ եղեռնի տարիներին կորցնելով ծնողներին ու հարազատներին՝ որբախնամ կազմակերպությունների շնորհիվ ստանում է երաժշտական կրթություն։ Հայտնի է, որ երաժշտության տեսությունն ուսուցանել է անձամբ Մեծն Կոմիտասը։