#14 (1527) 12.04.2024 – 19.04.2024
Հարավային սահմանագոտում ենք: Զինվորական «Ուազիկը» հաղթահարելով լեռնային կտրտված տեղանքի հազար ու մի խոչընդոտները, մեզ տանում է մարտական հերթապահություն իրականացնող զինվորների մոտ: Վարորդը՝ Շիրակ Ասատրյանը, հինգ մատի պես գիտի ճանապարհի ամեն բարդություն. ամառ-ձմեռ այս ճանապարհներին է:
Զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների առօրյան խիստ հագեցած է: Զինծառայողները մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտություններն են կատարելագործում ու զարգացնում: Ամեն օրը մի նոր հնարավորություն է հետախույզի համար, որտեղ ավագները կրտսերներին են փոխանցում իրենց փորձն ու գիտելիքները, մշտապես աջակցում իրենց ունակություններով ու խորհուրդներով:
Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 1989-2001 թթ. եղել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության, արձակի բաժնի խմբագիր, 2000 թվականից` «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիր, 2001-2004 թթ. և 2012 թ. մարտի 1-ից առայսօր՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է։
Երևանի կայազորային հոսպիտալի զինվորական բուժքույր, ենթասպա Հրարփի Հովակիմյանը միշտ էլ անխոնջ նվիրումով է կատարել իր պարտականությունները։ Սրտացավ ու կարեկից բուժքրոջ մասին ընդգծված հարգանքով են խոսում հոսպիտալում:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթանում էր զինծառայողների հերթական խմբի ատեստավորման գործընթացը, որին ներգրավված էին զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ։ Յուրաքանչյուրը ձգտում էր լավագույն արդյունքներ գրանցել, լավագույն կողմերով իրեն դրսևորել, և սա ատեստավորվող զինվորականների համար առաջին հերթին պատվի խնդիր է։