Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#15 (1528) 23.04.2024 – 30.04.2024

ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ

Ֆեյսբուքյան լուսանկարներում Լիլիթ Խաչատրյանը զինվորական համազգեստով է և կարատեիստի սպիտակ կիմանոյով:

ԵՆԹԱՍՊԱ ՄԱՐԻՆԵ ԱՐՏԵՆՅԱՆ

Ռազմական ոստիկանության պարետային ծառայության ճանապարհային պարեկների շարքում կանանց ոչ հաճախ կարելի է հանդիպել։ Մարինե Արտենյանն իր օրինակով կոտրեց այդ կարծրատիպը։ Նա պարետային ծառայության ընդգրկված առաջին կին ռազմական ոստիկանն է։

ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ ԿԱՅԱՑՐԵԼ

Պողոսյան եղբայրները՝ Վարդանն ու Վահրամը, շուրջ կես տարի առաջ են ստացել «լեյտենանտ» զինվորական կոչում և որպես դասակի հրամանատար ծառայության անցել N զորամասում: Ծնունդով Տաշիր քաղաքից են: Եղբայրները ավարտել են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժինը, այնուհետև «Պատիվ ունեմ» ծրագրով 2023 թվականից անցել զինվորական ծառայության:

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ ԱՊԱՔԻՆՎԱԾ ՀԻՎԱՆԴԻ ԺՊԻՏՆ Է

ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ավագ օրդինատոր, բուժծառայության փոխգնդապետ Արտակ Բայադյանը մասնագիտությամբ պլաստիկ, վերականգնողական վիրաբույժ և միկրովիրաբույժ է։