Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#19 (1532) 23.05.2024 – 29.05.2024

ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Դաշտային վարժանքները ռազմական ակադեմիայի կուրսանտների ուսումնառության անբաժան և թերևս ամենակարևոր փուլերից են։ Հենց գործնական պարապմունքների ընթացքում է, որ քննության են առնվում լսարանում սերտածի ու սովորածի արդյունքները։

ՓՈՐՁՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՎ

Մարտական պատրաստության գործնական դասերի հասցեն ճամբարային հավաքի շրջանն է, որտեղ շուրջ երկու շաբաթ անձնակազմը մարզվում է և պատրաստվում մասնագիտական պարապմունքների ամփոփման գլխավոր փուլին։

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է

Որակյալ եւ մրցունակ կրթություն, ապագայի հանդեպ հստակ տեսլական՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը 15-18 տարեկան պատանիներին ու աղջիկներին հրավիրում է սովորելու:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԾՐԱԳԻՐԸ

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում շաբաթվա ընթացքում N զորամիավորման և ենթակա զորամասերի սպաներն այցելել են կցագրված դպրոցներ, հետևել դպրոցների ավարտական հանդիսավոր միջոցառումների ընթացքին:

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ ՔԱՅԼԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

Փոխգնդապետ Արտակ Իսահակյանը ծառայում է ռազմական ակադեմիայում՝ որպես ուսումնամեթոդական բաժնի պլանավորման բաժանմունքի պետ, ուսումնամեթոդական բաժնի պետի տեղակալ։

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԻՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄՈՎ

Մենահատ հրաձգությամբ ու կրակահերթով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները խոցում են ուսումնական թիրախները, կատարում ատեստավորման պահանջներով նախատեսված շարային և ֆիզիկական պատրաստության վարժաձևերը։

ԵՍ ՔԱՈՍԻ ՄԵՋ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՐՈՆՈՒՄ

Երիտասարդ նկարիչ և քանդակագործ Ռոմեո Մելիքյանը ապրում է իր ծննդավայր Տավուշի մարզի Բերդ քաղաքում, նրա կտավները ցուցադրվում են Հայաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Սերբիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Լիբանանում: