#20 (1533) 4.06.2024 – 11.06.2024
Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտավարամասնագիտական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայությունը պարբերաբար անակնկալ ստուգումներ է անցկացնում զորամասերում: Ստուգվում է ամեն ինչ՝ փաստաթղթաշրջանառություն, ծառայության ընդհանուր կազմակերպում, սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակ, անձնակազմի մասնագիտական գիտելիքներ և այլն:
Զինված ուժերի տարբեր զորամասերում անցկացվեցին ուսումնական փուլի ամփոփիչ քննությունները: Պարտադիր ժամկետային զինծառայողները ուսումնական ստորաբաժանման կազմում մի քանի ամիս սովորել են, պատրաստվել որպես տարբեր զորատեսակների մասնագետներ։
Հանրապետությունում մեկնարկած վարժական հավաքների շրջանակում հունիսի 5-ին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինծառայողներն անցկացրել են տեղեկատվական անվտանգության, գաղտնի տեղեկատվության արտահոսքի կանխարգելման և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաների վերաբերյալ մեթոդագործնական պարապմունք:
Մայոր Անդրանիկ Փիլոյանը ատեստավորման արդյունքներով լավագույններից մեկն է զորամասում: 33-ամյա սպան ծնվել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում: 9 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դռները միշտ բաց են ապագա սպաների նիստուկացով, կրթության կազմակերպմամբ հետաքրքրված մեր հայրենակիցների համար: