#28 (1541) 15.08.2024 – 22.08.2024
Տանկային զորամասում տեսական դասաժամ է: Ժամկետային զինվորներին ուսուցանում են ծանր զրահատեխնիկայի կառավարման ու կիրառման նրբությունները:
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ընթանում են «Պատիվ ունեմ» ծրագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ունկնդիրների եռամսյա վարժական հավաքները: Դրանց ավարտին տղաները կստանան «լեյտենանտի» զինվորական կոչում, կհամալրեն զինված ուժերի շարքերը՝ որպես ստորաբաժանման հրամանատարներ, բանիմաց ու կիրթ սպաներ:
Զորամասում երդման հանդիսավոր արարողություն է: Տարբեր բնակավայրերից եկել են նորակոչիկների հարազատներն ու բարեկամները: Համազգեստով իրար շատ նման տղաները խրոխտ քայլվածքով մտնում են շարահրապարակ: Նրանց հպարտ, ձիգ կեցվածքից պարզ է՝ կարճ ժամանակահատվածում շատ բան են հասցրել սովորել:
Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից է, որը նշվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Վերափոխման տոնը նվիրված է Սուրբ Մարիամ Աստվածածնի ննջմանը՝ այսպես ենք անվանում Աստվածածնի երկրային կյանքի ավարտը և ապա երկինք բարձրանալը:
Ավետիս Եգանյանը վանաձորցի է: Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանը, ապա զորակոչվել է ժամկետային զինծառայության: Բանակից վերադարձել է «Բանակի գերազանցիկ» «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով, բազմաթիվ շնորհակալագրերով և պատվոգրերով: