2024
Անդրանիկ Սարգսյանի հայրը ջոկատի հրամանատար էր: Մայրն ասում էր, որ հայրը խաղաղության հետ տուն կգա: Բայց խաղաղությունը մենակ եկավ. հայրն անհետ կորել էր: …Երբեմն նախանձում էր այն տղաներին, որոնց հայրերը զոհվեցին հայրենիքը պաշտպանելիս: Նրանք հնարավորություն ունեն նստել իրենց հայրերի շիրիմների մոտ, դատարկել սիրտը կամ պարզապես լռել: Մայրն ասում էր, որ հայրը մի օր գալու է անպայման: Ու ընտանիքը ամեն օր սպասում էր, բայց այդ բաղձալի օրն ուշանում էր:
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սուրբ Մյուռոնի օրհնության՝ Մյուռոնօրհնեքի արարողությունը։ Սուրբ Մյուռոնի օրհնությունը ավանդաբար կատարվում է 7 տարին մեկ անգամ։ Մյուռոն նշանակում է հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ, որ ծագում է օծել, քսել արմատից։ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար։ Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ է, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ։
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման արարողությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։
Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում բնակվող Ավետիսյանների ընտանիքում մանկան ճիչ է լսվել: Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ավագ Ավետիսյանի երկվորյակ քույրերը՝ Լուսեն և Լիզան: Փոքրիկները կրկին հույսով ու սիրով են լցրել ծնողների՝ Պարույրի և Աննայի տունը:
Անձնակազմի մարտունակությունն ամրապնդելու, ֆիզիկական ու մասնագիտական կարողությունները բարձրացնելու համար զորատեսակների ստորաբաժանումները ներգրավվում են տարբեր բարդության մարզումների։ Այս անգամ զորավարժություն են անցկացրել խաղաղապահները: