Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2024

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Ամեն տարի հունիս ամսից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում հայ ժողովուրդը տոնում է Վարդավառը, որը հայոց եկեղեցին անվանում է Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն: Այն Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

ԶՈՐԱԿՈՉ Է

Հունիսի 24-ին մեկնարկել է ամառային զորակոչը: Ծանուցագրում նշված օրը զորակոչիկները ներկայանում են տարածքային ստորաբաժանում: Այստեղ ստուգում են նրանց փաստաթղթերը, այնուհետև բուժզննություն է կատարվում: Բժիշկները լսում են զորակոչիկների առողջական գանգատները, անհրաժեշտության դեպքում՝ ուղարկում լրացուցիչ հետազոտության:

ԶՈՐԱԿՈՉ

Հատվածներ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ ԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հարցազրույցից

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Զորամասերում ամփոփվում է ուսումնական փուլը: Զինծառայողները քննություններ են հանձնում, ցուցադրում են այս ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Քննությունների արդյունքներով ուսումնական զորամասերի ժամկետայինները կտեղափոխվեն արդեն հիմնական զորամասեր՝ որպես ջոկի հրամանատարներ, մարտական դիրքի ավագներ:

ՎԵՐՀԻՇՈՒՄ ՈՒ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

Զորամասում ուսումնական աշխույժ եռուզեռ է։ Վարժական հավաքների մասնակիցները վերհիշում ու զարգացնում են ժամկետային ծառայության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները։

ԱՊԱԳԱ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ

Մելինե Թամրազյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ է: Դասակի հրամանատարը նրան այսպես է ներկայացնում՝ «օրինակելի, բանիմաց կուրսանտ է, առաջադրված խնդիրները կատարում է ճիշտ և ժամանակին, չի վախենում դժվարություններից և պատվով է հաղթահարում դրանք»։

ՆՇՎԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐԸ

ՀՀ ՊՆ N զորամասում կազմավորման տարեդարձի առթիվ անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Հրամանատարությունը շնորհավորել է անձնակազմին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, մարտական և մասնագիտական բարձր պատրաստվածության համար։ Զորամասի՝ գերազանց ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ խրախուսվել են։