2024
Գուրգեն ու Հովհաննես Չոբանյանները մեկ ամիս առաջ են զորակոչվել: Ծառայում են ուսումնական զորամասերից մեկում: Վերջերս էլ հանդիսավոր երդում են տվել ու խոստացել լինել օրինակելի զինվոր, կես տարի անց դառնալ բանիմաց հրետանավոր, կրտսեր հրամանատար։
Առավոտից երեկո զորավարժարանում ընթանում են պահեստազորայինների վերապատրաստման դասընթացները։ 25-օրյա վարժական հավաքին ներգրավված պահեստազորայիններն արդեն հինգ օր է, ինչ կատարելագործում են կրակային պատրաստության հմտությունները, պատրաստվում են առաջիկա մարտական հերթապահությանը, յուրացնում դրա կրման կարգը, ծանոթանում անվտանգության կանոններին։
1944 թվականին հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն օրիգինալ սցենար» (Best Original Screenplay) անվանակարգում հաղթող է ճանաչվում Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» դրամատիկական կինոնկարը։ Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը Վիլյամ Սարոյանին առաջարկում է գրել սցենար պատերազմական թեմաներով, որը կներկայացնի պատերազմի ավերիչ հետևանքներն ամերիկացիների կյանքում և կբարձրացնի նրանց ոգին։
Էջմիածինցի Ներսիսյանների օջախում անսահման ուրախություն է տիրում՝ զինվոր որդին՝ Արթուրը, հայրենիքի հանդեպ պարտքը կատարած տուն է վերադարձել:
Արարատ Գևորգյանը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի չորրորդ կուրսում:
Արդեն մի քանի շաբաթ է՝ նորակոչիկները կապի ուսումնական զորամասերից մեկում սովորում են զինվորական կենցաղի տարրերն ու առանձնահատկությունները: Ամիսներ անց նրանք, որպես գրագետ կրտսեր հրամանատարներ, իրենց մարտավարամասնագիտական հմտությունները կկիրառեն այլ զորամասերում։
Մեր այցելության պահին հետախուզական ստորաբաժանման անձնակազմը հինգ կիլոմետր վազք վարժությունն էր կատարում։ Նրանց շարքում էին նաև այն երկու կին զինծառայողները, որոնց պիտի հանդիպեինք, զրուցեինք այդ օրը։ Երկուսն էլ պատերազմի մասնակիցներ են, երկուսն էլ ատեստավորման ընթացքում ամենաբարձր ցուցանիշներն են արձանագրել։