Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԵՐԲ ԿԱ ԿԱՄՔ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հիմնադրումից՝ 2021 թ. ի վեր «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում» պատերազմների ընթացքում վիրավորում ստացած մեր տղաները վերականգնողական բուժում են ստանում, հաղթահարում վիրավորումներից առաջ եկած ֆիզիկական սահմանափակումները և շարունակում են ջանքեր գործադրել՝ յուրաքանչյուրն իր նախընտրած ոլորտում կրկին կայանալու, ինչու չէ՝ նաև մեծ հաջողություններ արձանագրելու համար:

ԲԱՆԱԿ ՈՒ ԵԿԵՂԵՑԻ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ

Զրույց նկարիչ Տիգրան Սարգսյանի հետ

«ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՀԵՏ Է, ՄԵ՛ՐՍ...»

44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերում՝ Ջրականում, Հադրութում, Վարանդայում թշնամու դեմ մարտնչած Հարություն Ֆահրադյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր։ Նախնական կրթությունն ստացել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա՝ 2015 թվականին ընդունվել է Թալինի տարածաշրջանային պետական քոլեջի ծրագրավորման բաժին։

ԱՐԱՄԻ ՆՈԹԱՏԵՏՐԸ

…Ո՛չ ամուսինս, ո՛չ էլ ես մտքներովս անգամ չէինք կարող անցկացնել, որ արհավիրքն այդքան մոտ է, այդքան անսպասելի է ներխուժելու մեր տները, ու Թուրքիայի բոլոր հայերը՝ Սեւ ծովի ափերից մինչեւ Կիլիկիա, սպանդի զոհ են դառնալու։ Մենք մոռացել էինք 1909 թվականի ջարդերը, իրոք, մոռացել էինք, որովհետեւ հրաժեշտի պահին վերջին բառը, որ արտաբերեց Վահեն՝ «վարդենին» էր։

ԴՈՒՔ ՄԵՐ ՊԱՏԻՎՆ ԵՔ

-Մա՛մ, մենք լա՜վ ենք, չմտածե՛ս, տղերքով պահում ենք մեր հողը։ Չմոռանաս՝ մենք ինչեր ենք հաղթահարել, մա՛մ, պինդ եղիր. տղերքը սահմանին են …Մա՛յր, դո՛ւ իրավունք չունես հանձնվելու, դու պետք ես զինվորիդ, դու պետք ես սահմանին կանգնած ամեն զինվորի։

ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Արևմուտքի հիստերիկ արձագանքը հատուկ ռազմական գործողությանը հաստատում է Մոսկվայի եզրակացություններն առ այն, որ գործողությունն անհրաժեշտ էր, դրանով ձախողվեցին Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերը», ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՄԵԾ ԹԱՂԵՐ

Հադրութի շրջանի ամենամեծ գյուղն է Մեծ Թաղերը։ Գյուղը հնում կոչվել է Կաժ (հիմնադիր Դանիել Կաժեցու անունով)։ XVIII դարում Մեծ Թաղերը եղել է Խամսայի մելիքություններից Վարանդայի մելիքության կազմում։ Գյուղը ձորերով բաժանված էր առանձին-առանձին թաղերի կամ հատվածների։