Թերթ
Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» գիտատեխնիկական գրադարանի հարկի ներքո տեղի ունեցավ հանդիպում աշխարհագրագետ, մշակութաբան, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Նա բազմաթիվ հայ պատմամշակութային և քարտեզագիտական ուսումնասիրությունների ու գրքերի հեղինակ է, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով:
Բանակի կենտրոնական մարզական ակումբի ֆուտբոլի թիմը ստեղծվել է 2019 թ. ամռանը ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցությամբ։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը մշտապես գրանցում է ԱՊՀ տարածքում հակամարտություններ հրահրելու՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի մի շարք երկրների փորձերը: «Մեր հատուկ ծառայությունների ընդհանուր խնդիրն այժմ արևմտյան երկրների ապակառուցողական գործողություններին դիմակայելն է մեր պետությունների տարածքում»,- ասել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Նոյեմբերի 22-ին «Ազատագրական բանակի» լեգենդար հրամանատար, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 80 տարեկան:
Նոյեմբերի 17-ը բուժծառայողի օրն է։ Այդ առթիվ ռազմական բժշկության անցյալն ու ներկան, ոլորտի առանձնահատկությունները, զարգացման հիմնական ուղղությունները մեզ հետ զրույցում ներկայացրեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը։
Ուսումնական փուլի ճիշտ կեսին, երբ ԶՈւ ստորաբաժանումներն ակտիվ մարզումներով, տեսական պարապմունքներով շարունակում են մարտական ու մասնագիտական պատրաստությունը, ճիշտ ժամանակն է իրականին մոտեցված գործողությունների։ Հանրապետության ամենամեծ զորավարժարանում իրենց հրանոթներով ամբողջ երկայնքով դասավորված են հրթիռահրետանային միջոցները։