Թերթ
-Մա՛մ, մենք լա՜վ ենք, չմտածե՛ս, տղերքով պահում ենք մեր հողը։ Չմոռանաս՝ մենք ինչեր ենք հաղթահարել, մա՛մ, պինդ եղիր. տղերքը սահմանին են …Մա՛յր, դո՛ւ իրավունք չունես հանձնվելու, դու պետք ես զինվորիդ, դու պետք ես սահմանին կանգնած ամեն զինվորի։
Մարտական դիրքերում, հատկապես արևելյան սահմանագոտու բարձունքներում, խորը ձմեռ է։ Տեսանելիությունը լիարժեք չէ, եղանակն է խանգարում. տեղումներն ու քամիները գրեթե անդադար են։ Սակայն մարտական հերթապահությունն այստեղ անփոփոխ է՝ մշտական զգոնությամբ, բարձր կարգապահությամբ։ Օգնում են նաև տեսադիտարկման սարքերը, ժամանակակից միջոցները։
-Մշուշը իջել, հասել է սարերի լանջերին: Մերձակա գյուղերը արդեն կտրվել են տեսադաշտից, իսկ ձյունը, տե՛ս, շարունակում է մաղել ու համատարած ճերմակով ներկել ամեն ինչ,- ասում է մայոր Հայկ Ջանինյանը: Նա գումարտակի հրամանատարի տեղակալն է և իր զորքի հետ պաշտպանում է Տավուշի սահմանը: Ես նրա ձայնի մեջ դժգոհության երանգներ եմ որսում:
Լուսանկարիչ Վահան Ազիբեկյանն օրերս է վերադարձել պահեստազորային ուսումնավարժական հավաքներից: Վահանը առաջատար մեդիա մասնագետ է։
-Մանկությունս անցել է հայրենի Կոթի գյուղում։ Այդ օրերից հատկապես տպավորվել են ապաստարանները, տեղատարափ կրակը…