Թերթ
ԶՈՒ ուսումնական զորամասերում պատրաստվում են քննություններին, որոնց մնացել է մի քանի շաբաթ, ուստի, տեսական դասերը հիմնականում փոխարինվել են գործնական պարապմունքներով։ Շատ շուտով զորավարժարանում զինծառայողները հնարավորություն կունենան մարտական հրաձգությամբ կիրառելու 40 միլիմետրանոց ձեռքի հակատանկային նռնականետը, բայց մինչ այդ ուսումնական վարժասարքի վրա են կատարելագործում իրենց տեսական գիտելիքները։
ՀՀ զինված ուժերի ռազմական հետախուզությունը 30 տարեկան է: Ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր ու ցերեկ:
Շարահրապարակում «Պատիվ ունեմ» ծրագրով բանակը համալրող տղաներն են։ Նրանց առջև հպարտ ծնողներն են ու հարազատները։ Երկուսուկես տարի քաղաքացիական բուհերում ուսմանը զուգահեռ նրանք կոփվել, յուրացրել են ռազմական գործը։
Զորամասի վարժադաշտում մարտական հրաձգության նախապատրաստական փուլն է։ Հրետանու կրակի ղեկավարման սարքերով հաշվարկ կատարող մասնագետները ճշգրտում են կոորդինատները, որոշում նշանակետերը և տվյալները փոխանցում մարտական հաշվարկներին։
Օրերս ուսումնական զորամասերից մեկում ներկա էինք կարգացուցակով նախատեսված հերթական դասաժամին: Կուրսանտները սովորում էին զենքով վարժաձևերը ճիշտ և հստակ կատարելու կարգը, քայլերի հաջորդականությունը։ Առայժմ շարքային, իսկ մի քանի ամսից որպես սերժանտներ նրանք զորքերում ստանձնելու են կրտսեր հրամանատարի պարտականությունները:
«Գիշերը գալիս է, և սկսվում է իմ դետքը: Այն չի ավարտվի մինչև իմ մահը… Ես թագ չեմ կրելու և չեմ հասնելու փառքի: Ես կապրեմ ու կմեռնեմ իմ դիրքում: Ես թուրն եմ մթության մեջ, ես հսկողն եմ: Ես վահանն եմ, որ պահպանում է մարդկային թագավորությունը: Ես իմ Կյանքն ու Պատիվն եմ տալիս գիշերային դետքին: Այս գիշեր և գալիք օրերին…». սա 44-օրյա պատերազմում հերոսաբար կռված և զոհված հրետանավոր կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումն է: