Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԱՇԼԻ ՄԻՆԱՍ. «ԵՍ ՀԱՅԻ ՏԱՔ ՈՒ ՍԻՐՈՂ ՍԻՐՏ ՈՒՆԵՄ»

Հայաստան գալը եղել է վաղեմի երազանքս, երկրաշարժի ժամանակ դիմեցի խորհրդային դեսպանություն՝ Հայաստան գալու խնդրանքով։ Բայց ինձ մերժեցին։ Հայաստան եկա 1994-ին կնոջս եւ երկու երեխաներիս հետ։ Ծանր տարիներն էին։ Ես գնացի սահմանամերձ Մեղրի եւ հիմնեցի իմ սեփական կլինիկան՝ «Մինասյան բժշկական կենտրոնը»։ Այդ ծայրամասային տարածքում հիվանդանոցից կարեւոր բան դժվար էր պատկերացնել։ 600 երեխա է լույս աշխարհ եկել իմ հիվանդանոցում, մեր ծառայությունից օգտվում էին նաեւ զինվորները եւ սպաները։ Այնքան հպարտ ու ուրախ եմ, որ այդ ծանր տարիներին կիսել եմ հայրենակիցներիս բաժին ընկած դժվար կյանքը եւ կարողացել եմ օգտակար լինել մարդկանց։

100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴԱՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ

Զինվորական կարգապահության վերաբերյալ մեր խոսակցության նյութը վերաբերում է իրավապահ մարմինների գործունեությանը, մասնավորապես` հրամանատարներին օգնելու գործում կարգուկանոնի պահպանման և անպատժելիության մթնոլորտի վերացման տեսակետից նրանց կողմից իրականացվող աշխատանքին (հակաիրավական դրսևորումների պատճառների ու պայմանների, հակահասարակական հայացքների և մերժելի սովորույթների, զանցանքների և հանցանքների ժամանակին բացահայտում, իրավախախտումներ կատարած անձանց հայտնաբերում, մեկուսացում, պատժում, վերադաստիարակում):

Քիչ չեն այն զորամասերը, որոնցում իրենց մեծ ներդրումն ունեն մեր ազատամարտիկները և, որպես հրամանատարներ, իրենց ուսերին են կրում բանակի պատասխանատու, պատվաբեր գործը: Իհարկե, հեշտ չէ նրանց գործը, բայց նրանք անում են սիրով ու մեծ պատասխանատվությամբ, նրանք դաստիարակում ու կրթում են մեր զինվորին, վարժեցնում զինվորական բարդ, բայց և հայրենասիրական գործին։ Պարզապես հպարտություն ու պատիվ է ծառայել մի զորամասում, որի հրամանատարական կորիզը պատերազմի թոհուբոհով անցած, կյանքի արժեքն իմացող, հայրենիքն ամեն ինչից վեր դասող մարդկանցից է կազմված, մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրել են հայոց բանակին, մեր երկրի պաշտպանությանը և այսօր էլ անձնվիրաբար շարունակում են իրենց վեհ գործը` այն փոխանցելով երիտասարդ սերնդին:

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՏԱՇԱՎԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Բերձորից դեպի Քարվաճառ ձգվող մայրուղին անցնում է Հակարի գետի ու նրա ձախակողմյան վտակ Շալուայի աջ ափով՝ ոլորաններ գծելով անտառապատ ձորերում ու լեռնալանջերին: Նույն ճանապարհը տանում է նաև Բերձորից մոտ 40կմ հյուսիս ընկած պատմական Արտաշավի գյուղը, որտեղ միջնադարում նույնիսկ Ավետարան է գրվել, նորոգվել, հավանաբար ունեցել է եկեղեցի, որը հիմնովին ավերվել է խորհրդային շրջանում: Տարածքի ազատագրումից հետո փոստի և այլ շինությունների պատերի մեջ հայտնաբերվեցին խաչքարերի ու տապանաքարերի բազում կտորներ, որոնք հետագայում հանվեցին պատերի միջից և այժմ դրված են գյուղի կենտրոնում:

ՀՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶՆՈՎ

ՀՕՊ զորամասում է ծառայում Երևանի N 156 դպրոցի շրջանավարտ, Հայաստանի ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Մարտին Նարեկի Շահինյանը։
Ներկայացնում ենք Մարտինի տատիկի՝ Երևանի N 156 դպրոցի երկարամյա մանկավարժ, այժմ կենսաթոշակառու Վեներա Հարությունյանի նամակ-շնորհավորանքը թոռան ծննդյան օրվա կապակցությամբ։
-Մարտին ջան, բարի լույս։ Այսօր հոկտեմբերի 3-ն է, քո ծննդյան օրը։ Դու դառնում ես 20 տարեկան։ Մարտին, իմ սիրասուն, առաջնեկ թոռնիկ, այժմ դու հայրենիքի զինվոր ես, հայրենյաց նորօրյա պաշտպան։ Պապիկդ, որի պատվարժան անվանակիցն ես դու, հայրդ, մայրդ, քույրիկդ, ես, քեզ ճանաչողները հպարտ ենք քեզնով։

Հարգելի «Հայ զինվոր»
Վերջերս Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի հուշահամալիրում նշվեց Վահանի սահմանահատվածի պաշտպանության ժամանակ զոհված քաջորդիների Հիշատակի 20-րդ տարելիցը։
Արծվաշենի տեղահանության օրերին նահատակվեցին նաև Հայաստանի տարբեր շրջաններից եկած մեր սահմանը պաշտպանող քաջորդիները։ Փառապանծ այդ տղաներից 12-ը Վանաձորի մոտոհրաձգային-դեսանտային գնդի տղաներն էին, որոնք իրենց կյանքով ապահովեցին խաղաղ բնակչության դուրսբերումը (1992թ. օգոստոսի 4-ից 8-ը) կրակի գոտուց (գնդի հրամ.՝ գնդապետ Ալեքսանդր Թազագուլյան)։

ՍՐԲԱՏԵՂԻ ՏԱՃԱՐԻ ԲԱՑՈՒՄԸ

Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցավ «Եզդիների Սրբատեղի» նորակառույց տաճարի հանդիսավոր բացման արարողությունը։ Հանդիսությունը բազմամարդ էր։ Ներկա էին ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր վայրերում բնակություն հաստատած եզդի ժողովրդի ներկայացուցիչներ։ Եկել էին ՌԴ բնակավայրերից, նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից, ինչպես նաև հարևան Իրանից, Իրաքից, Թուրքիայից և այլ վայրերից։ Հանդիսությանը մասնակցում էին հոգևորականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ՀՀ պաշտպանության, սփյուռքի, մշակույթի նախարարություններից, Ազգային ժողովի պատգամավորներ։ Հյուրերի թվում էր համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թասիմ Բեկը, որը ժամանել էր տասնհինգ հոգևորականների հետ։