Թերթ
Տարիներ հետո, երբ ռումբերի դժոխային ոռնոցն ու մեռնող ընկերոջ հառաչը այլեւս չեն դառնա կեսգիշերային մղձավանջ, եւ պատերազմի պատկերները կմնան անցյալում, թողնելով բութ ցավ ու անվերջ նվացող սպի՝ սրտի, հոգու, թե ուղեղի մեջ, նա ժպիտով կհիշի անցյալն, ու ես չեմ կարողանա տարրալուծել նրա ժպիտի բաղադրությունը։ «Նրանք չգիտեին՝ ինչ է պատերազմը։ «Մարմնակրթական երիտասարդական միություն» կազմած 110 պատանիներից ոչ ոք չգիտեր, թե ինչ է զգում մարդը, երբ քայլում է մահվան հետ կողք-կողքի… երբ կյանքի ամեն վայրկյանը կարող է լինել վերջինը…
Երազում իբրեւ ես գտնվում եմ մի հարթ, կանաչ տարածության մեջ։ Դաշտավայրի միջով հոսում էր լայնահուն, առատահոս մի գետ, որի ջրերը, սակայն, սեւ-սեւ էին, պղտոր, գիշերվա մթության նման։ Իբր այդ գետի ափին մի բա՜րձր-բարձր աշտարակ էր կանգնած, որտեղ հերթով, հատ-հատ բարձրանում էին ջոկատի տղաներն ու ջրացատկորդների նման նետվում գետի էդ մութ ջրերի մեջ։
Օլիվեր Կրոմվելը (1599□1658) պատմական նշանավոր դեմք է։ Գլխավորելով 17□րդ դարի Անգլիական բուրժուական հեղափոխությունը եւ 1653□ին իր ձեռքը վերցնելով երկրի իշխանությունը, նա խորը հետք թողեց Անգլիայի եւ համաշխարհային պատմության ողջ ընթացքի վրա։
Կրոմվելն իր հետքն ունի նաեւ հայ-անգլիական առնչություններում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն տեղեկությանը, որ վաղուց ի վեր շրջանառվում է պատմական գրականության մեջ՝ տեղի տալով ամենատարբեր մեկնաբանությունների։
Այս համարից տպագրում ենք «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, ազատամարտի վետերանների միության փոխնախագահ, «Տիգրան Մեծ» ռազմակրթական վարժարանի պետ, պահեստազորի գնդապետ Կորյուն Ղումաշյանի օրագրային գրառումներից փոքրիկ պատառիկներ, որոնք, հեղինակի բնորոշմամբ, իր կյանքի ամենից կարեւոր հատվածի վավերագրությունն են։
Աղանդավորական շատ կազմակերպություններ համոզված են, որ յուրաքանչյուր երկրում հոգեորսությունն արդյունավետ է, եթե դրա համար կան պատրաստված անձինք հենց այդ ժողովրդի միջից: Դա էր պատճառը, որ նրանք, օգտագործելով մանիպուլյացիայի պարզ մեթոդներ, ընտրեցին և դաստիարակեցին համապատասխան «լիդերների» մի սերունդ` հետխորհրդային երկրներում հոգեորսություն անելու համար:
Միանգամայն իրավացի եք։ Տեսե՛ք, ես համոզված եմ, որ Արեւմուտքը սիրիական խնդիրը փակելուց հետո լրջորեն զբաղվելու է Իրանով, ասել է թե, այդ երկրի մասնատումը գտնվելու է հիշյալ ուժերի նկրտումների կիզակետում… Այդ ծրագրի իրականացման գործում Ադրբեջանի հանրապետությանը վերապահված է գլխավոր դերերից մեկը։ Եվ այսօր արդեն ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, թե այդ երկիրը ինչու է այդպես տենդագին սպառազինվում եւ օր օրի ավելացնում ռազմական կարիքների համար նախատեսված բյուջեն, եւ ինչու է հսկայական միջոցներ եւ ուժեր վատնում արտաքին քարոզչության մեջ իր հարեւանների նկատմամբ՝ Հայաստանի եւ Իրանի, առավելությունների հասնելու համար։
Մարտական այդ հենակետը կոչվում է Գազան։ Այսպես է եղել պատմությունը։ Հայոց նորաստեղծ բանակի առաջին զորակոչվածներից էր Կորյուն Աղինյանը, որը ո՛չ վախ ուներ, ո՛չ սարսափ։ Զորակոչվել էր Իջեւանից։ Պատմում էր Իջեւանի հերոսամարտին մասնակցած քաջարի տղաներից՝ Սարոյից, Թեմուրից, Օնիկից, Նորիկից, Սլավիկից։ Ու ինքն էլ իր քաջությամբ ասես նրանց գործի շարունակողը լիներ։