Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Վերջին տասն օրերին ադրբեջանական բանակում տասից ավելի զինծառայողներ են մահացել: Նրանցից հինգն ինքնասպանություն է գործել, մեկը մահացել է հիվանդությունից, իսկ չորսը` «անզգուշության» հետեւանքով ծառայակցի արձակած գնդակից: Փաստորեն, Ադրբեջանի բանակում 2012 թվականին կորուստների ամենամեծ ցուցանիշն է գրանցվել` 1994 թվականի հրադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր:

ԶԻՆՂԵԿԸ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է ՁԵՒԱՎՈՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը ռազմաօդային ուժերում երկար տարիներ ծառայելուց հետո 2003 թ զորացրվեց, բայց որոշեց կադրային զինվորականի իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել արժանի հերթափոխ պատրաստելու գործին: Արդեն 10-րդ տարին է՝ զինվորական համազգեստ է հագնում եւ մտնում դասարան: Նա իր ծառայության գերխնդիրն է համարում ռազմահայրենասիրական ոգով դաստիարակել ապագա զինվորին, ֆիզիկապես եւ հոգեպես առողջ պատանիներ ուղարկել զինված ուժեր:

ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ...

Չլդրան, Սեյիդշեն (այստեղ է ընդունել առաջին մարտը), Դրմբոն, Քոլատակ, Կոճողոտ, Վաղուհաս, Գետավան, Չափար, Հաթերք, Զարդախաչ, Սարսանգգէս, Կուսապատ, Պուշկենյալ, Տելեվըշկա, Լուլասազ , Մաղավուզ, Հակոբկամարի, Տոնաշեն, Մարտակերտ…
Ահա այն գյուղերը, այն տարածքները, որոնց ազատագրման համար համառ մարտեր է մղել Խաչատուրը։ Եթե այս տեղանուններին հավելենք նաեւ Աղդամը, Քարվաճառը, Ալըշանը, Սոլթանլուն, Ախմեդլին, Բոյուկ Ահմեդլին, կարծում եմ, պատկերը ավելի ամբողջական կլինի։ Եղել է՝ հաշվարկող, հրետանավորների աջ թեւը, մարտկոցի ոգին։

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Աստծո Միածին Որդու գալստյամբ կրկին օրհնվեցին մարդկային բնությունը և բոլոր զգալի արարածները, որոնք անիծվել էին Ադամի մեղսագործության պատճառով: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները` Իրեն Խաղողի որթ անվանելով` ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1):

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Լույս է տեսել պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանի «Հայրենական մեծ պատերազմը նաեւ հայության գոյամարտն էր» գիրքը, որը նվիրված է Երկրորդ աշխարհամարտին եւ առանձնապես՝ Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը։ Թեեւ 67 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմի ավարտից, սակայն այդ ժամանակաշրջանի հանդեպ հետաքրքրությունը չի մարել։

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

«Մի սիրո պատմություն». այսպես է կոչվում օգոստոսի 10-ին Վետերանների միությունում հանրությանը ներկայացված վեպը: Հեղինակը Հայրենական մեծ պատերազմի ակտիվ մասնակից 90-ամյա Արտավազդ Մաթեւոսյանն է: Վեպը իրական հենքի վրա հյուսված սրտառուչ մի պատմություն է, որի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին:

Արշալույս գյուղում ասեղ գցելու տեղ չկա։ Մահացել է Նազիկ մայրիկը։ Թաղման թափորը բազմամարդ է, անթիվ-անհամար։ Բարկ արեւը խումբ-խումբ կանգնած մարդկանց վերհուշ-պատմություններն է ամբարում-հավաքում, որ պահ տա դարերին։
Երբ պատերազմն սկսվեց, Նազիկ մայրը դուրս եկավ գյուղամեջ ու որոտաց. «Հա՛յ տղամարդիկ, դուրս եկեք կռվի, թե՛ վախենում եք թշնամուց՝ հայոց կանայք կզինվեն, դուրս կգան պայքարի»,- այսպես ասաց իր որդիներին, իր տոհմին, իր ազգակից հայերին. ձայնը տարածվեց Հայաստան աշխարհով մեկ…